Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից
Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվում։
Մինչ կժամանեին հրշեջ փրկարարական ջոկատներից՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները և անասնակերի տերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն հրշեջները արդեն մի քանի ժամ է փորձում են մարել կրակը։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը, հակառակ դեպքում ամբողջ տարածքը պատված էր չոր խոտով և եթե չկանխեին կրակի տարածումը այն ավելի մեծ հատված կընդգրկեր։ Կրակն ու ծուխն էլ տեսանելի է գյուղի տարբեր ծայրերից։
Այս պահին հրշեջները շարունակում են իրենց աշխատանքը, անգամ օգտագործում են գյուղատնտեսական գործիք՝ եղան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
