ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»

ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ փետրվարի 13-ին Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նախարարի մամլո խոսնակ Անի Բադալյանը հիշեցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին իր կողմից տրված մեկնաբանությունը։ «Այն լիովին վերաբերելի է նաև այս պահին: Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ:

Առաջարկում եմ ուշադրություն դարձնեք նշածս մեկնաբանությանը, որտեղ տեղեկացրել ենք, որ կան համատեղ քննարկվող նախաձեռնություններ»,-ասաց Բադալյանը։

Խոսնակի հիշատակած հարցազրույցում, մեկնաբանելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, Բադալյանը նշել էր, որ «Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։ Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը։

Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Համապատասխանաբար, այո, կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»,- ասել է Բադալյանը։

Իրականում հայ հանրությունը ոչ թե ԱԳՆ-ից, այլ «Ազատություն» ռադիոկայանից է տեղեկացել, որ Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։

Ե՛վ Բրյուսելը, և՛ Քիշնևը այդ նախագիծը հաջողված են համարել, և Եվրամիությունն այժմ ցանկանում է նույնն իրականացնել նաև Հայաստանի համար՝ կարևորագույն ընտրությունների շեմին, որոնց վրա, ինչպես սպասվում է, Ռուսաստանը կփորձի ազդել։ Հրապարակումից հետեւում է, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am