Հայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. «Ազատություն»

Հայաստանի Քննչական կոմիտեն 2021-ի մարտի 25-ին կարճել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված՝ ներդրումների արդյունավետության ու հափշտակումների քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին գրում է Ազատությունը:

Այս ընկերության կառավարմանն են 30 տարով հանձնված Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները։ Քրեական գործից բացի, «Հարավկովկասյան երկաթուղու» 2008-2018 թթ. ներդրումների ծավալն էր ստուգել Ֆինանսների նախարարությունն ու ակտ կազմել, այժմ նախարարությունը հրաժարվում է տրամադրել ստուգման արդյունքները։ Սրան զուգահեռ՝ Կառավարության փաստաթղթերից մեկում նշվում է, որ երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու դեպքում Կառավարության պարտավորությունները առավելագույնը կարող են կազմել ավելի քան 273 մլն դոլար։

2018-ի դեկտեմբերին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին»։ 2020-ի ապրիլին այս թեմային անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հույս հայտնելով, որ դատական գործընթացները, որ սկսվել են հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ, կկարգավորվեն, «առանց մեջտեղ բերելու ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակցային հարաբերություններին»։ Այս հայտարարությունից մեկ տարի անց Քննչական կոմիտեն կարճել է քրեական գործը, որի շրջանակում Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ էր սկսել՝ ուսումնասիրելու 2008-2018-ի ընթացքում ներդրումների ծավալը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը։

Ստուգման արդյունքում ի՞նչ խախտումներ են գրանցվել. «Ազատության»- հարցմանը Ֆինանսների նախարարությունից պատասխանել են, որ նախարարի 5 հանձնարարագրերի հիման վրա 2019-ի մարտին կազմվել է ակտ։ Ստուգումներն իրականացրած ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության (նախկինում՝ տեսչության) գործունեությունը 2025-ին դադարեցվել է, իսկ ստուգման նյութերը հանձնվել են Ֆինանսների նախարարության արխիվ, պարզաբանել են Ֆինանսների նախարարությունից ու հրաժարվել արխիվից տրամադրել ստուգման ակտը՝ համարելով, որ դրանք կարող են պարունակել գաղտնի տեղեկատվություն՝ նախաքննական, բանկային, առևտրային բնույթի։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ձերբակալվել է մարտի 1-ի գործի շրջանակում․ ՔԿ Իրանում լրտեսական սարքավորումների սկանդալի կենտրոնում հայտնված հոլանդացի դիվանագետը փախուստի է դիմել «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի ամբողջ թյուրքական աշխարհի միջև կապը. Ֆուատ Օքթայ Աջափնյակում սպանված Արսեն Վարդանյանի դուստրը գրել է ԻՊ-ի հարձակման հետևանքով սիրիական բանակի զինվորներ են զոհվել ու վիրավորվել Իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է ապաշխարելը և այդ մասին խոստովանելը. Հայր Սամվել Փաշինյանը պատրաստ է զոհաբերել բոլորին՝ կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար․ պատգամավոր Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կապված է Բաքվի և Երևանի հարաբերությունների հետ․ թուրք պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Ալիևին միջազգային քրեական դատարանում սպասում են․ Նարինե Դիլբարյան (video) ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման Պաշտոնանկ արված ոստիկանապետի երեք տեղակալները նշանակվել են ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական և օգնական Միացյալ Նահանգների հետ գործարքը մոտ է իրականացմանը. Արաղչի Քրիստինե Վարդանյանը հեգնում է Փաշինյանին Կործանվել է Սու-30ՍՄ կործանիչ Նախագահի գրասենյակից հափշտակվել է ավելի քան 140 հազար դոլար Ուկրաինական բանակը դժգոհ է արևմտյան արտադրության անօդաչու թռչող սարքերից Առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչո՞ւ մինչ այժմ չէր արվում. Հայկ Ֆարմանյան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության nչնչացման նոր դեպքեր Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է,սեփական աթոռը պահելու համար՝ բարոյազուրկ դրսևորում Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի ՀՀ հետպատերազմյան վերականգնումը Ստացվում է՝ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից․ Գառնիկ Դանիելյան Անկարայում քննարկվել է ռուս-ուկրաինական կարգավորման գործըթնացը Հայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. «Ազատություն» Նվեր Կոստանյանը մանրամասներ է հայտնում կենսաթոշակի ավելացման վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am