Նվեր Կոստանյանը մանրամասներ է հայտնում կենսաթոշակի ավելացման վերաբերյալ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ըստ ԱՍՀ նախարարի խոսնակի՝ քաղաքացիների բարեկեցության շարունակական բարձրացումը եղել և մնում է ՀՀ Կառավարության առաջնահերթությունների շարքում, կենսաթոշակները և նպաստները բարձրացվել և բարձրացվում են պարբերաբար թե՛ հետվճարի գործիքի կիրառմամբ, թե՛ ապրիլի 1-ից նաև ուղիղ բարձրացման միջոցով։
«65-ից բարձր անձանց առողջության ապահովագրության համար պետության կողմից հունվարի 1-ից վճարվող ամսական 10800 դրամ գումարը, կենսաթոշակների և նպաստների՝ ապրիլի 1-ից 10000 դրամով բարձրացումը, ինչպես նաև անկանխիկ գործարքներից հունվարի 1-ից տրվող 20% հետվճարը (ևս մինչև 10000 դրամ) էականորեն նպաստում են մեր ավագ սերնդի ներկայացուցիչների կենսապայմանների բարելավմանը։
Ստացվում է, որ միայն 2026-ին Կառավարությունը ուղիղ կամ անուղղակի կերպով 30800 դրամով ավելացնում է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին տրվող սոցիալական երաշխիքների ծավալը, ինչը ահռելի քայլ է մեր ավագ սերնդի բարեկեցության բարձրացման ուղղությամբ։
Տեսա նաև մեկնաբանություններ, թե այս քայլը հատուկ արվում է ընտրություններից առաջ՝ ներքաղաքական նպատակներով։ Այս հայտարարությունն անում են անձինք, ում իշխանության տարիներին Հայաստանում ծերության նպաստը 16000 դրամ էր։
Քաղաքական հենց այս շրջանակի ներկայացուցիչներն էին, որ մարդկանց «Փարոս» համակարգի միջոցով միտումնավոր պահում էին աղքատության մեջ, որպեսզի ընտրությունից ընտրություն մեկ շիշ ձեթով, տուկի թելով, 10000 դրամով դարձնեն ձայնավաճառ։ Փաստերն ինքնին խոսուն են, ավելացնելու ոչինչ չունեմ»,- գրել է նա։
