Փետրվարի 21-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 7 հասցում հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա և փորձում է վնաս հասցնել նրանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Տեղում շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 25-ամյա Շահեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդին տեղափոխելու ժամանակ վերջինս հարվածել է իր կրծքավանդակին, ապա հրել, գցել է ավտոմեքենայի հատակին։
Ոստիկանները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել կասկածյալին՝ Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ջ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը