Հոգեշնորհ Տ. Հովսեփ աբեղա Հակոբյանը ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հովսեփ աբեղա Հակոբյանը, ազատվելով Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում։
