Մայք Պոմպեոյի սենսացիոն հայտարարությունը
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախագահ Թրամփն աջակցում է իրացիներին, ովքեր բողոքում են իրենց կառավարության դեմ։ Պոմպեոն՝ ելույթ ունենալով Fox News հեռուստաալիքով՝ ասել է, որ ցույցերը վկայում են տարիներով կուտակված դժգոհության մասին։ Կիրակի Իսլամական հեղափոխության պահակազորը հայտարարել էր, որ իրանցի ժողովուրդն ու երկրի հատուծառայություններն իրենց դերն են խաղացել հուզումների դադարեցման մեջ, որոնք, պահակազորի կարծիքով՝ հրահրվել էին օտարերկրյա թշնամիների կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով պետք է վճռի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման նպատակահարմարության հարցը։ Դրանք դադարեցվել էին՝ համաձայն 2015 թվականին կնքված իրանական միջուկային ծրագրով միջազգային համաձայնագրի։ Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան՝ նման որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր 120 օրը մեկ։
