Մեր տեղեկություններով, ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ճանապարհով է գնում տիրադավ եպիսկոպոսներից եւս մի քանիսը: Նրանց մեծ մասը զղջացել է եւ հասկացել, որ ճակատագրական սխալ են արել: Բայց հատկապես ողբալի է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը։ Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների եւ նույնիսկ՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին` խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն: Մեր աղբյուրն ասում է, որ Տեր Հովհաննեսը, որը ժամանակին Տեր Վրթանեսի ղեկավարն է եղել, մերժել է նրան՝ ասելով, որ իր արարքն աններելի է, եւ չի կարող իրեն ոչնչով աջակցել։ Հայտնի է, որ Արցախի քաղաքական եւ հասարակական շրջանակները դիմել են Վեհափառին` թեմական առաջնորդին փոխելու պահանջով: Այս պարագայում խնդիրը գրեթե զավեշտական երանգներ է ստանում, քանի որ սա միակ դեպքն է, որ թեմի առաջնորդին կարգալույծ անելու դեպքում ՀՀ դատական համակարգը նրան չի վերականգնի իր պաշտոնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ջնջել է «Արցախ» բառն ու Արցախի բոլոր կառույցները լուծարելու որոշում է կայացրել, ուստի Արցախի թեմի առաջնորդին վերականգնելու ռիսկ չի անի, որ Ալիեւի զայրույթը չհարուցի: Մեր տեղեկություններով, Մայր Աթոռը, գոտեպնդված Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությամբ եւ սփյուռքից եկող ազդակներով, շուտով ավելի կոնկրետ քայլերի կգնա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ «Հրապարակ օրաթերթ»
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը