Իդլիբում հզոր պայթյուն է որոտացել
Սիրիական Իդլիբ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որը խլել է առնվազն 18 մարդու կյանք։ Նախնական տվյալներով՝ պայթել է ականապատված մեքենա։The Independent-ի տվյալներով կա 12-ից ավելի վիրավոր։ Պայթյունի ալիքից մի քանի շենքեր են վնասվել, մեքենաներ շրջվել։
