ԵՄ-ն մտադիր է կանչել Իրանի ԱԳ նախարարին
ԵՄ-ն մտադիր է հրավիրել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆին՝ նրա հետ իրանական հակակառավարական ելույթները քննարկելու համար, հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը։ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ ԵՄ-ն ամուր կանգնած է ցույցերի ազատության աջակցության դիրքում, և կառավարությունները նույնպես պետք է աջակցեն դրան: Ինչպես ասել է՝ Գերմանիայի իշխանությունները չեն աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ ցույցերի պատճառով Իրանի կառավարության փոխման անհրաժեշտության վերաբերյալ։
