Որն է Թրամփի և Ռեյգանի նմանությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրեն կհաջողվի հաղթել կեղծ նորություններին ու գրքերին այնպես, ինչպես դա հաջողվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին։ «Ես ստիպված էի հաշտվել կեղծ նորությունների հետ առաջին օրվանից, երբ հայտարարեցի, որ առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում։ Այժմ ես ստիպված եմ հաշտվել կեղծ գրքի հետ, որը գրվել է միանգամայն վարկաբեկված հեղինակի կողմից։ Ռոնալդ Ռեյգանն էլ նույնպիսի խնդիր ուներ, և նա դա լավ էր հաղթահարում։ Այդպես կստացվի նաև ինձ մոտ»,-ասվում է հաղորդագրությունում։
