Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ նախկին նախարարին պատկանող և ապօրինի ծագում ունեցող գույքեր էին դիտվել նաև նրա կնոջ՝ Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի անվամբ գրանցված՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված դիմումների հիման վրա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 10-ի և 23-ի որոշումներով, վերոնշյալ երկու անշարժ գույքերի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ էին կիրառվել՝ արգելելով Ա.Բ.-ին որևէ գործողություն կատարել դրանց տնօրինման հետ կապված: Դատարանի որոշումների հիման վրա՝ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշված գույքերի նկատմամբ կիրառվել էին օտարման սահմանափակումներ, որի վերաբերյալ որոշումը հանձնվել էր Ա.Բ.-ին:

Վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ կազմված եզրակացության հիման վրա՝ 2022 թվականի ապրիլի 27-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Ա.Բ.-ի անվամբ գրանցված, սակայն փաստացի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող վերոնշյալ անշարժ գույքերի՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող մասերը:

Ռ.Խ.-ն Սեյրան Օհանյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված և իրենց կողմից փաստացի տնօրինվող ապօրինի ծագում ունեցող, քրոջ դստեր՝ Ա.Բ.-ի անվամբ ձևականորեն գրանցված՝ Նալբանդյան փողոցում գտնվող անշարժ գույքերը պետության կողմից բռնագանձելու համար իրավական խոչընդոտներ առաջացնելու նպատակով՝ որոշել է այդ գույքերը ձևականորեն օտարել իր ցանկալի անձ Կ.Մ.-ին: Ռ.Խ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բ.-ն և Կ.Մ.-ն, քաղաքացիական դատարան ներկայացնելու դիտավորությամբ, կեղծել են ապացույց: Մասնավորապես՝ հետին ամսաթվով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի թվագրմամբ, կազմել և առանց նոտարական վավերացման կնքել են Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր: Պայմանագրերի համաձայն՝ նշված անշարժ գույքերը՝ համապատասխանաբար 502 միլիոն 220 հազար դրամ և 123 միլիոն 250 հազար դրամ արժեքով օտարվել են Կ.Մ.-ին: 2022 թվականի հունիսի 23-ին, Կ.Մ.-ն հայցադիմումի հիմքում դնելով նշված կեղծ ապացույցը՝ իր և Ա.Բ.-ի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագրերը, դրանք ներկայացրել է քաղաքացիական դատարան: Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի վճռով՝ Կ.Մ.-ի հայցադիմումը բավարարվել է, այդ գույքերի նկատմամբ ճանաչվել է Կ.Մ.-ի սեփականության իրավունքը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Ռ.Խ.-ն 2022-2024 թվականներին, լինելով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:

2026 թվականի փետրվարի 3-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Խ.-ի նկատմամբ` 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը կազմակերպելը), գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կազմակերպելը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը), գործող Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) և Կ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով և գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններին օժանդակելը):

Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am