ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում. փաստաբան

ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում, այս մասին հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Դատարանի որոշումը, ինչպես արդեն հայտնել էի, բողոքարկել էինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատավոր Լուսինե Ալավերդյանը բողոքս մերժել էր այն հիմնավորմամբ, որ քննիչ Ն.Սարգսյանն ինձ վարույթից հեռացրել է և ես պատշաճ սուբյեկտ չեմ (այս մասով ևս վարույթ ընդունված վճռաբեկ բողոք ունենք):

Նույն որոշմամբ դատարանը պարզբանել էր, որ իմ վստահորդը զրկված չէ հնարավորությունից անձամբ այդ բողոքը ներկայացնել և խնդրել վերականգնել բաց թողնված ժամկետը:

Բնականաբար, համապատասխան միջնորդության հետ բողոքը կրկին մուտքագրվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Նույն դատավոր Լուսինե Ալավերդյանը, ի հակառակ իր իսկ կողմից պարզաբանված իրավունքի, Տեր Օշինի անունից ներկայացված բողոքը թողել էր առանց քննության՝ զրկելով վերջինիս դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից:

Լուսինե Ալավերդյանի վերը նշված դատական ակտի դեմ ներկայացված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 16.02.2026թ. որոշմամբ ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Սպասենք Տեր Օշինի իրավունքի խախտման փաստն արձանագրող հերթական նախադեպային որոշման»,- նշել է փաստաբան Ֆանյանը։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. քաղաքագետ Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին Աշխարհի 50 լավագույն համալսարանների շրջանավարտները կազատվեն զինվորական ծառայությունից Է՞ս ա ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով. Արամ Մանուկյանը՝ դպրոցների փակման մասին ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում. փաստաբան Թուրքերը հոկտեմբերի 27-ով բանալին վերցրեցին, 2018-ին մեր դուռը բացեցին, մտան ներս ու դուրս չեն գալիս. Դավիթ Ամալյան Ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը կասկածի տեղիք է տալիս. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am