«Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». հայտարարություն

«Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Եկեղեցու շուրջ եպիսկոպոսական հավաքից հետո ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական լծակների ամբողջ ծանրությամբ գործարկում է սահմանադրությունը ոտնահարող ներխուժում՝ ուղղված հայության ամենահին համազգային հաստատության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա պետական ապարատի կողմից սրբության դեմ իրականացվող բացահայտ ահաբեկչություն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ պետական ամբիոնը սարքել է Եկեղեցին պառակտելու և խրամատավորելու գործիք։ Նրա հրապարակային շանտաժը, լկտի պիտակավորումներն ու վերջնագրերը փաստացի ոտնձգություն են Եկեղեցու անկախության և հայ ժողովրդի հոգևոր անվտանգության նկատմամբ։ Սա ոչ մի «բարեփոխում» էլ չէ, սա ուժային լծակներով իրագործվող բռնազավթման փորձ է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հլու-հնազանդ կցորդ սարքելու նպատակով։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իշխող կուսակցության գրասենյակը չէ։ Կաթողիկոսական Աթոռը վարչապետի գրպանի խաղալիքն ու «կադրային ռեզերվը» չէ։ Եվ Եկեղեցու դարավոր կանոնակարգը ձեր քաղաքական քիմքին հարմարեցվող ճաշացանկ չէ։

ՀՀ Սահմանադրությունը հստակ կարմիր գիծ է քաշել. կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից և վերջ։ Սա շուկա չէ, սա սահմանադրական պարտադրանք է։ Այդ գիծը տրորող ցանկացած իշխանավոր առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ իշխանական ապօրինի ու հանցավոր հիվանդագին մոլուցքով։

Վարչապետի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի հրապարակային պահանջն ու շինծու մեղադրանքների տարափը քաղաքական ամոթալի պատվեր է։ Դրան հաջորդած այսպես կոչված «բարեփոխումների ճանապարհային քարտեզը» պարզապես զավեշտ է՝ Կաթողիկոսին հեռացնելու խղճուկ փորձ։

Եվ ահա, վերջին օրերին գործի դրվեց պետական ռեպրեսիաների ողջ զինանոցը. քրեական շինծու գործերով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների երկրից ելքի արգելափակումը խայտառակ ցինիզմ է։ Սա Եկեղեցին պետական մահակով խեղդելու ողորմելի փորձ է, ինչի պատճառով Վեհափառը չի կարողացել նախագահել Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսական հավաքը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դարձավ ազգային կորուստների անվերջանալի սկիզբ. կորցրինք Արցախը, խեղաթյուրվեց ու վերաշարադրվեց հայոց պատմությունը, կրթական ծրագրերից արմատախիլ արվեց Հայոց Եկեղեցու պատմությունը՝ հասարակության մեջ նպատակաուղղված անհավատություն սերմանելով։ Այսօր արդեն այս ավերիչ մեքենան անցել է գլխավոր թիրախին՝ բուն Եկեղեցու կործանմանը:

Փետրվարի 17–19-ի Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը ձեզ համար դատավճիռ է։ Եպիսկոպոսները հստակ արձանագրեցին, որ սա բացարձակ ապօրինի քրեական հետապնդում և հալածանք է Եկեղեցու դեմ։ Սա արդեն մեր կարծիքը չէ, սա Եկեղեցու հավաքական բարձրագույն ղեկավարության կոշտ ապտակն է իշխանություններին։

Մենք թույլ չենք տալու, որ արտաքին թշնամու առաջ կզածները ներսում պառակտման ֆաբրիկա աշխատեցնեն։ Եկեղեցին թուլացնելով՝ դուք կոտրում եք ազգի դիմադրողականության վերջին ողնաշարը։

Միաժամանակ, մենք անողոք ենք լինելու Եկեղեցու ներսում գտնվող դավաճան պառակտիչների նկատմամբ։ Սքեմ հագած այն «խոտորյալները», ովքեր իրենց ուխտը վաճառում են քաղաքական պաշտոնյաների գովքի դիմաց, վաղը նույն հեշտությամբ ծախելու են նաև հայրենիքը։ Ներսից քայքայող այս գործելաոճը դավաճանություն է, ուրիշ ոչինչ։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում և զգուշացնում է.

Անհապաղ դադարեցնել քրեական գործերի շինծու շղթան, ճամփորդական արգելքներն ու վարչական ահաբեկումները, որոնք կաթվածահար են անում Եկեղեցու գործունեությունը;

Դադարեցնել վարչապետական մակարդակով Եկեղեցու ներքին հարցերը «քաղաքական բազարի» առարկա դարձնելը։ Եկեղեցու հարցերը լուծվում են կանոնական ատյաններում, ոչ թե կառավարության դահլիճներում կամ ֆեյսբուքյան ստատուսներով;

Կանգնեցնել քաղաքական հալածանքները, անհապաղ ազատ արձակել և դադարեցնել հետապնդումները բոլոր այն հոգևորականների և քաղաքացիների նկատմամբ, ում վրեժխնդրորեն պատժում եք Եկեղեցուն պաշտպանելու համար;

Պատասխանատվության ենթարկել դավաճաններին: Եկեղեցու ներսում պառակտում սերմանող ցանկացած գործողություն պետք է ստանա կոշտ կանոնական հարված։ Ոչ ոք իրավունք չունի «սրբազանի» սքեմի տակ թաքնվելով աշխատել որպես իշխանական տրոյական ձի։

Պետական լծակներով Եկեղեցուն ծնկի բերելու փորձերը ձեզ համար ավարտվելու են խայտառակությամբ և պետության հեղինակության վերջնական կործանմամբ։

Պետությունն ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ պղծում է սրբությունները, այլ երբ հասկանում է իր չափն ու սահմանը։

Պահանջը մեկն է. դադարեցրե՛ք իշխանական ներխուժումը Սուրբ Էջմիածին։ Վերադարձրե՛ք պետությունը Սահմանադրության դաշտ։ Եվ հանգի՛ստ թողեք Եկեղեցին։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ինչու եմ նկարում ու բացահայտում պարեկային ծառայողների անօրինությունները․ Ռոման Երիցյան (video) Կյանքում չեմ ընդունի թշնամու բենզինը․ Հարցում (video) Հունիսի 7-ին, վստահ եմ ասում, Նիկոլը վռնդվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Էդ ի՞նչ հայտարարություն էր Վարդան Ղուկասյանի մասին․․․ ըսիգ Փաշինյանի շինած գործն է․ գյումրեցի (video) Գյումրեցինե՛ր, հայրենադավ «թուրքական ապրանքների» խելքին մի՛ ընկեք․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ն գիտի, որ Թուրքիան ոչնչացնելու է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (video) Ե՞րբ են ազատ արձակվելու Սրբազանները․ Անժելա Թովմասյան (video) 60% անտարբեր ընտրողին ասեմ՝ ոնց ենք արթնացնելու․ Երվանդ Բոզոյան (video) «Անգերեզման ու անհայրենիք ապրե՞մ»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ Նիկոլը խելոք է․ իր օլիգարխներին թաքցրել է իր թիկունքում․ Երվանդ Բոզոյան (video) Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտվեց Սուրեն Պապիկյանը Իրանում է․ ՀՀ-ում Իրանի դեսպանի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ ծնկաչոք ներողություն Արշակ Սրբազանից»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». հայտարարություն Ես էլ հո՞ Գիքորը չեմ` Վենձ մարդ իմ, Վենձ 15-20%-ը խորքային ատելություն ունի Փաշինյանի նկատմամբ․ Երվանդ Բոզոյան (video) Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է Հստակ է՝ Հակակոռուպցիոնում գործ կա, թե ոչ Բժիշկների ծանրաբեռնվածությունը 25%-ով ավելացել է, աշխատավարձը՝ նվազել․․․ (video) Նորվեգիան Կիևին կհատկացնի 1.2 միլիարդ դոլար Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան Մերիլենդի գլխավոր դատախազը դատի է տվել Թրամփին Ինչու՞ ուրախանալ․ Վազգենն ու Նարեկը ոչ մի հանցանք չեն գործել․ Մաթևոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am