Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է

Կարդում եմ Մերուժան Տեր-Գուլանյանի  «Մայր Տաճար » բանաստեղծությունը՝ նվիրված Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ու մտածում՝ հայոց գրիչը խոսելու է դեռ։ Այսօր, երբ Մայր Տաճարը, հայրենիքը վտանգի մեջ է, գրիչները սառել են։ Մարդիկ կարկամած են՝ մի՞թե այս դժոխքը  իրական է, որի մեջ հայտնվել ենք։ Այսօր, երբ հասարակական դիսկուրսը հաճախ կառուցվում է մեղավորներ փնտրելու վրա, բանաստեղծը  հակառակ շարժումն է առաջարկում՝ նախ մաքրել ներսը, հետո պահանջել արդարություն դրսից․ 
Մոլորվել ենք, Տեր, օգնության հասիր,
Վտարենք մեզնից մեր ներսի չարին։

Սա բանաստեղծության առանցքն է։ Եվ գուցե՝ մեր ժամանակի ամենաանհրաժեշտ հանրային ձևակերպումը։ Հեղինակը շրջում է հայացքը ներս։ Եթե մենք չարը տեսնում ենք միայն դրսում, մենք դառնում ենք հավերժ զոհ։ Եթե մենք ընդունում ենք, որ չարը նաև ներսում է՝ մենք դառնում ենք պատասխանատու։ Այս անցումը զոհի հոգեբանությունից դեպի պատասխանատվությունն է։  Հենց այն է, ինչ այսօր հանրությանը պակասում է։ Հենց այն է,  ինչ չունի այս իշխանությունը և 8 տարի զոհի կարգավիճակում է, որ մեղադրում է բոլորին ու պատասխանատվություն չի ստանձնում։ Զոհի կարգավիճակը հարմար է, որովհետև ազատում է ինքնաքննությունից։ Բայց պետություն չի կառուցվում ինքնախաբեության վրա։ Կթվարկեմ, թե ո՞րն է ներսի չարը, ու դուք կպատկերացնեք, թե ինչու երկիրը առաջ չի գնում։ Ամեն մեկդ ձեր մեջ ինչ որ տարր կգտնեք, իսկ իշխանությունն իր մեջ կամբողջացնի ողջը․  
ատելության մշակույթ
միմյանց պիտակավորելու սովորություն
քաղաքական կուրություն
սեփական սխալները չընդունելու համառություն
կեղծ բարոյական բարձրությունից խոսելու մոլություն։ 

Սրան կարելի է ավելացնել նաև մեկ այլ վտանգավոր երևույթ՝ ճշմարտությունից փախուստը։ Երբ մեզ համար ավելի հարմար է լսել այն, ինչ հանգստացնում է, ոչ թե այն, ինչ ցավեցնում է։ Երբ քննադատությունը ընկալվում է որպես դավաճանություն, իսկ լռությունը՝ որպես հավատարմություն։

Պատերազմից, ճգնաժամերից, քաղաքական ցնցումներից հետո հասարակությունները կանգնում են երկու ճանապարհի առաջ․ փնտրել մեղավորներ և խորացնել պառակտումը, կատարել ներքին վերանայում և վերակազմավորվել։ 

«Վտարենք մեզնից մեր ներսի չարին» նշանակում է՝ կատարել  ներքին հեղափոխություն։ Սա հոգևոր հեղափոխության կոչ է, ոչ թե քաղաքական։ Հանրությանը պետք չէ հերթական մեղադրական ճառը։ Հանրությանը պետք է հայելի։
Եվ այս տողը հայելի է։ Դա փորձում է անել Մայր Տաճարը՝ հիշեցնելով, որ առանց ներսի մաքրագործման ոչ մի հաղթանակ չի լինում կայուն, ոչ մի խաղաղություն՝ արժանապատիվ։ Եվ հենց այդ պատճառով Մայր Տաճարը դարձել է անհարմար նրանց համար, ովքեր ընտրել են մեղավորներ փնտրելու ճանապարհը։ Բայց եթե մենք իսկապես մոլորվել ենք, ապա օգնությունը կգա միայն այն պահին, երբ կհամարձակվենք ասել՝ չարը միայն դրսում չէ։ Այն նաև մեր ներսում է։ Եվ հենց այնտեղից պետք է սկսվի փրկությունը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Էդ ի՞նչ հայտարարություն էր Վարդան Ղուկասյանի մասին․․․ ըսիգ Փաշինյանի շինած գործն է․ գյումրեցի (video) Գյումրեցինե՛ր, հայրենադավ «թուրքական ապրանքների» խելքին մի՛ ընկեք․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ն գիտի, որ Թուրքիան ոչնչացնելու է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (video) Ե՞րբ են ազատ արձակվելու Սրբազանները․ Անժելա Թովմասյան (video) 60% անտարբեր ընտրողին ասեմ՝ ոնց ենք արթնացնելու․ Երվանդ Բոզոյան (video) «Անգերեզման ու անհայրենիք ապրե՞մ»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ Նիկոլը խելոք է․ իր օլիգարխներին թաքցրել է իր թիկունքում․ Երվանդ Բոզոյան (video) Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտվեց Սուրեն Պապիկյանը Իրանում է․ ՀՀ-ում Իրանի դեսպանի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ ծնկաչոք ներողություն Արշակ Սրբազանից»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». հայտարարություն Ես էլ հո՞ Գիքորը չեմ` Վենձ մարդ իմ, Վենձ 15-20%-ը խորքային ատելություն ունի Փաշինյանի նկատմամբ․ Երվանդ Բոզոյան (video) Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է Հստակ է՝ Հակակոռուպցիոնում գործ կա, թե ոչ Բժիշկների ծանրաբեռնվածությունը 25%-ով ավելացել է, աշխատավարձը՝ նվազել․․․ (video) Նորվեգիան Կիևին կհատկացնի 1.2 միլիարդ դոլար Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան Մերիլենդի գլխավոր դատախազը դատի է տվել Թրամփին Ինչու՞ ուրախանալ․ Վազգենն ու Նարեկը ոչ մի հանցանք չեն գործել․ Մաթևոսյան (video) Պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ. «Հետք» «Զանգեզուրի միջանցք» բնութագրվող «Թրամփի ուղին» արդեն համաձայնեցված է. թուրք պատգամավոր Ու՞մ ես խաբում․ թե բա զենք եք առել․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am