Նախագահի ձերբակալման տեղեկությունը կեղծ է՞
Երեկ իրանական ԶԼՄ-ները գրել էին, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Ինչպես նշվում էր՝ նա ձերբակալվել է Շիրազ քաղաք այցի ժամանակ՝ բողոքի ցույցերին աջակցելու պատճառով: Al-Quds Al-Arabi թերթի տվյալներով՝ իրանական իշխանություններն այդպիսի որոշում են կայացրել նրա հայտարարությունների համար, որոնք նա արել է Իրանի հարավում գտնվող Բուշեր քաղաքում: Սակայն Մահմուդ Ահմադինեժադի փաստաբան Ադել Հեյդարին հայտարարել է, որ իր պաշտպանյալի ձերբակալության մասին տեղեկությունը չի համպատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Erm News պարբերականը։ Պետության նախկին ղեկավարի ձերբակալության մասին տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում Թեհրանից դեռևս չի ստացվել։ Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
