Իրանի բանակին պատկանող ուղղաթիռը փետրվարի 24-ին Սպահանի նահանգում ընկել է մրգի շուկայի վրա, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռի երկու օդաչուն և երկու վաճառական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ըստ տեղական լրատվամիջոցների՝ ուղղաթիռն ընկել է Դորչեհ քաղաքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից։
Պետական հեռուստատեսությունն ուղղաթիռի բեկորներ և ծխի կադրեր է ցուցադրել՝ հայտնելով, որ ռազմական ուղղաթիռն ուսումնական թռիչք էր կատարում։
Նախորդ շաբաթ Համադանի նահանգի արևմտյան մասում ուսումնական թռիչքի ժամանակ Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ԱՄՆ-ում արտադրված F-4 կործանիչ էր վթարի ենթարկվել, որի հետևանքով մեկ օդաչու էր զոհվել։
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը