ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնից փաստաթղթեր են ստացվել փետրվարի 9-ին շմոլ գազի թունավորման դեպքի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացիներ՝ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Նոր Խարբերդի բնակիչներ 13-ամյա Արսեն Ա.-ն, 12-ամյա Արմեն Ա.-ն և 3-ամյա Նարե Ա.-ն։ Իսկ «Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 34-ամյա Ռուզաննա Տ.-ն։
Ոստիկանները պարզել են, որ նրանք ժամը 23:30-ի սահմաններում իրենց տանը տեղադրված գազօջախից գազի արտահոսքի հետևանքով ստացել են շմոլ գազի թունավորում։
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը