Լոնդոնը հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են Ուկրաինային օգնության հերթական փաթեթը հատկացնելու մասին, որը ներառում է էներգացանցերի վերականգնման ֆինանսավորում, բրիտանացի զինվորական վիրաբույժների փորձի փոխանցում և ուղղաթիռների ուկրաինացի օդաչուների վերապատրաստում որպես հրահանգիչներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Օգնության փաթեթը ներառում է լրացուցիչ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (26,9 միլիոն դոլար) «էներգացանցերի վերականգնման և լրացուցիչ արտադրական հզորությունների ապահովման» համար։ Ընդգծվում է, որ Լոնդոնը չորս տարվա ընթացքում ավելի քան 490 միլիոն ֆունտ ստեռլինգ (661,3 միլիոն դոլար) է ծախսել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար։

Բացի այդ, 5,7 միլիոն ֆունտ ստեռլինգ (7,7 միլիոն դոլար) է հատկացվում ռազմաճակատի մոտ գտնվող համայնքների հումանիտար աջակցության համար։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները նաև հայտարարել են 70 անձից բաղկացած շտաբի ձևավորման մասին՝ Ուկրաինայի համար բազմազգ ուժերի ստեղծման շրջանակներում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը փետրվարի 24-ին կուղևորվի Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հրավիրված «կամեցողների կոալիցիայի» նիստին, իսկ արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը «կհայտարարի Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին 30 միլիոն ֆունտ ստեռլինգ (40,5 միլիոն դոլար) հատկացնելու մասին՝ անդրդվելի ուկրաինական հասարակությանն աջակցելու և ՌԴ ենթադրյալ պատերազմական հանցագործությունների զոհերի և վերապրածների համար արդարադատության և հաշվետվողականության ջանքերը խթանելու համար»։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի ու Միքայել սրբազանի հանդիպումը՝ Էջմիածնում (video) #ՈՒՂԻՂ․ Առաջիկա ընտրություններից Փաշինյանը սարսափած է․ նա տիրապետում է հանրային տրամադրությանը (video) Նախկին դատախազի հանելուկային մահը․ պահեստազորի գնդապետ (video) Հլը խախանդ ենք, բայց սպասե՛ք․․․ տաքսու վարորդ (video) «Ողբամ մեզ, որ Գևորգ Պապոյանը նախարար է»․ Մեսրոպ Մանուկյան (video) Ձեռնաշղթաներ՝ խոսքի համար ՔՊ֊ականի համար միևնույն է` ՀՀ տարածքը կարող է բաղնիք կոչվել «Ավինյա՛ն, դե հերքի կամ հաստատի․ 560 հազար դոլարն ու՞ր ա»․ Արթուր Չախոյան (video) Շմոլ գազից թունավորում՝ Նոր Խարբերդում․ ընտանիքի անդամները, որոնցից 3-ը երեխաներ են, հոսպիտալացվել են 10 կմ/ժ արագությամբ իջնելու ենք ու քաղաքը կոլապսի ենթարկենք․ վարորդներ (video) Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը Մեզ խաբում են․ «Տղե՛րք, փայ ունե՞ք»․ տաքսու վարորդները՝ Կառավարության դիմաց զգուշացնում են (video) Հակառակ դեպքում՝ վարորդները խաղաղ անհնազանդության ակցիաներ կանեն Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև (video) Սլովակիան դադարեցրել է Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը (video) «Ասֆալտչի՛կ իշխանություն, ռեկե՞տ ես անում». Տաքսիստները նամակ հանձնեցին կառավարություն Մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են Լոնդոնը հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը պետք է ներառի պատժամիջոցների վերացումը «Ասֆալտչիկ իշխանություն» էս ի՞նչ եք անում վարորդների գլխին․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության դիմաց (video) Արտակարգ դեպք՝ Երևանում Թրամփի սուտը․ համաշխարհային քաոս է հասունանում․ Արթուր Չախիկյան (video) Միքայել Սրբազանը Սուրբ Գայանե վանքում է․ մասնակցում է Տաթև սրբազանի վեջին օծման պատարագին Շիկահեր առնետ Կայան... Մեդվեդև
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am