Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր Սաղմոսավանք է այցելել և պարզաբանումներ պահանջել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինից։ Դրանից ժամեր առաջ Ռուբինյանը գրառում էր արել այն մասին, թե իրեն ծանոթ երիտասարդ զույգը պսակադրության նպատակով Սաղմոսավանք է գնացել, Տեր Օշինն էլ, իբրև թե, ասել է․ «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ–ական չլինի»։ Գրառման մեջ Ռուբինյանը սպառնալից տոնով ասել էր. «Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել»։

Տեր Օշին քահանա Հայրապետյանը NEWS.am–ի հետ զրույցում չի հերքել իր վերաբերմունքը ՔՊ–ականների նկատմամբ, բայց հերքել է, թե պսակադրվել պատրաստվող երիտասարդներին նման բան է ասել։

«Նման խոսակցություն չի եղել, ինձ ոչ մեկ չի դիմել, ես էլ ոչ ոքի չեմ ասել՝ եթե քավորը ՔՊ–ական է․․․։ Չգիտեմ, թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս։ Պարզապես ես միշտ ասել եմ՝ չի կարող քավոր լինել այն անձը, որը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է, ճշմարիտ զավակը չէ Աստծո»,–նշեց Տեր Օշինը։

Հարցին, թե ինչ նպատակով էր Ռուբեն Ռուբինյանը Սաղմոսավանք այցելել, և ինչ խոսակցություն են ունեցել, Տեր Օշինը պատասխանեց․

«Նրա այցի նպատակը բոլորի համար էլ պարզ է։ Տեր Օշինը նույնն է այսօր, վաղը, ամեն վայրկյան։ Տեր Օշինը ծառայում է Հայ Առաքելական եկեղեցուն և իր ժողովրդին»։

Ավելի վաղ, Տեր Օշինը Aysor.am–ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ փոխնախագահի գրառմանը՝ նշել էր․ «ՔՊ... ինձ համար նման կուսակցություն չկա, ՔՊ-ական կլինի, չի լինի՝ կարևորը հայրենավաճառ չլինի, հայրենասեր, եկեղեցասեր մարդ լինի, ասել եմ, ասում եմ»։

Լրատվամիջոցը Տեր Օշինից հետաքրքրվել է՝ մտավախություն չկա՞, որ հիմա էլ իր նկատմամբ հետապնդում կսկսեն, ինչի Սաղմոսավանքի հոգեւոր հովիվը պատասխանել էր, որ «մտավախություն չունի, արդեն վեց ամիս է, որ իր հետևից են ընկած»։

ԱԺ փոխնախագահն էլ եկեղեցուց դուրս գալուց րոպեներ անց ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմել է հոգևորականի հետ ունեցած իր զրույցի մասին ու նշել, թե Տեր Օշինը չի հերքել, թե երիտասարդ զույգին նման բան է ասել։

«Ստիպված եղա Տեր Օշինին բացատրել և զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը ե՛ւ հակասում է եկեղեցական կանոնին, ե՛ւ պարունակում քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր»,– պատմել է Ռուբինյանը։

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Թոշակները կվճարեն նոր համակարգով. ինչ է սպասվում ապրիլի 1-ից Երկրաշարժ` Հայաստանում․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու. «Հրապարակ» Թրամփը կոչ է արել Մեքսիկային ակտիվացնել պայքարը թմրակարտելների դեմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է 60 չվերթ է ուշանում Սոչիի օդանավակայանում, այդ թվում՝ դեպի Երևանը Սպասվում են տեղումներ Պայթյուն` Մոսկվայի Սավելովսկի կայարանում. կան զոհեր Վազգենը կշարունակի մնալ բանտում․ փաստաբան Սարսափում են «Գյումրի 2-ից»․ «Հրապարակ» Ուժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺ. «Ժողովուրդ» Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. «Ժողովուրդ» Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում, Փաշինյանի հետ քննարկում են ուզում. «Հրապարակ» Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ» Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ» Արամ Սարգսյանը դրսում հակառուս է, ներսում՝ ռուսամետ. «Հրապարակ» Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. «Փաստ» Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը չի հրապարակել Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am