Սիրիայում հինգ գեներալ է զոհվել
Սիրիայում ութ օրվա ընթացքում զոհվել է հինգ բրիգադային գեներալ: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն: WarJournal Telegram-ալիքի տեղեկություններով՝ կիրակի մահացել է Սիրիայի ցամաքային զորքերի բրիգադային գեներալ Հայդեն Հասանը: Նա ծանր վնասվածքներ է ստացել մի քանի օր առաջ Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած Հարաստա սիրիական քաղաքում ռազմաբազայի համար ընթացող մարտերի ընթացքում: Հունվարի 3-ին հաղորդվել է ևս մեկ գեներալի մահվան մասին: Իբրահիմ Յունուս Դարբահը նույնպես մահացել է Հարաստայում մարտերի հետևանքով:
