Սա բակի կռիվ չէ, որ ծեխվողին ասեն «ընկերներ եք»

Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» նիստին Թրամփը դիմել է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին․ «Ոտքի՛ կանգնեք, ոտքի՛, դուք ընկերներ եք»։ Ադրբեջանում չգիտեմ ինչպես, բայց այս արտահայտությունը ցավոտ է Հայաստանի համար։ Փորձենք պարզ լեզվով հասկանալ այդ արտահայտության իմաստը։ Սա քաղաքական լեզու չէ, սա հոգեբանական- քաղաքական ժեստ է։ Թրամփի արտահայտությունը իրականում նշանակում է․ «Դուք այլևս չպետք է կռվեք, որովհետև արդեն պարզ է՝ ով ինչ ունի»։ Սա հիշեցնում է դպրոցական բակը, երբ ուժեղ տղան ասում է․ «հերիք է, հիմա դուք բարիշ եք»։ Ծեծվող, թույլ  կողմը, որի ձեռքից վերցրել են շատ բան, անմիջապես համաձայնվում է։ Իսկ ծեծող կողմը մտածում է՝ մնացածն էլ հետո կվերցնեմ։ Հո միշտ գլխներիս չի՞ կանգնելու։ Պարզ իրականություն է․  նրանք բարիշ են այն պատճառով , որ մեկը լավ ծեծվել և ինչ ուզել՝ մյուս կողմը տվել է։ Հենց դա է պատճառը, որ Հայաստանում այդ խաղաղությանը չեն հավատում։ Խաղաղությունը գալիս է հավասարությունից, ոչ թե անհավասարությունից։ Երբ մեկը հաղթող դիրքում է, մյուսը՝ ոչ, «ընկերներ» բառը հնչում է ոչ բնական։

Ինչու՞ է Հայաստանին նյարդայնացնում խաղաղություն բառը, որը արհեստական է հնչում։  Եթե քեզ ասում են «դու նրա հետ ընկեր ես», իսկ քո գիտակցության մեջ կան` զոհեր, կորուստ, գերիներ,  անարդարության զգացում, ապա դա ընկալվում է ոչ թե որպես հաշտեցում, այլ որպես իրականության մերժում։ Մարդիկ լսում են ոչ թե խաղաղության կոչ, այլ՝ «մոռացեք ինչ եղել է»։ Իսկ հասարակությունը պատրաստ չէ մոռանալու, քանի դեռ չի հասկացել «ինչու»-ն։ Թրամփը խոսում է քաղաքական կայունության մասին, իսկ ժողովուրդը սպասում է արդարության վրա հիմնված խաղաղության, որովհետև ցավը փակված չէ, նվաստացումը շարունակվում է։  Հասարակության համար սա «խաղաղություն» չէ, այլ պատերազմի նոր փուլ՝ առանց կրակոցների։ Հայաստանում մարդիկ խաղաղություն են համարում այն վիճակը, որտեղ` նոր հարձակման վտանգ չկա, պարտադրանք չկա, պարտվածության զգացում չկա, արժանապատվությունը չի խախտվել։  Ներկայացվող տարբերակը մարդկանց թվում է՝ ոչ թե «խաղաղություն», այլ «պարտությունից հետո դադար»։ Իսկ «ուժեղ տղան» կամ գերտերության ղեկավարը  ծեծողին  ու ծեծվողին  դնում է  նույն նժարին, որովհետև հակառակ դեպքում խաղաղություն, այն էլ՝ 24 ժամում, չի ստացվի։ Եթե ասվի՝ «մեկը մեղավոր է, մյուսը՝ ոչ», 
ապա հաղթող կողմը չի համաձայնի։ Եթե ասվի՝ «վերադարձնենք ամեն ինչ», ապա ուժեղ կողմը նորից կկռվի։ Այդ պատճառով ընտրվում է ամենապարզ տարբերակը՝ շոյել ծեծվողի գլուխը և աշխարհին ցույց տալ, որ ինքը խաղաղություն է բերել։ Բայց դա պարզապես պատերազմի սառեցում կամ ժամանակավոր դադար է, ինքն էլ լավ գիտի։ Սա բակի ծեծ չէ, որտեղ ծեծվողի գլուխը շոյեն ու ասեն՝ «դուք ընկերներ եք»։ Սա պետություն է, որի մասին ծեծվողը մոռացել է։ Եվ իրեն թվում է, թե ինչն է պետությունը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 352 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am