Իրանի նախկին նախագահը ձերբակալվել է
Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը: Ինչպես նշվում է՝ նա ձերբակալվել է Շիրազ քաղաք այցի ժամանակ՝ բողոքի ցույցերին աջակցելու պատճառով: Al-Quds Al-Arabi թերթի տվյալներով՝ իրանական իշխանություններն այդպիսի որոշում են կայացրել նրա հայտարարությունների համար, որոնք նա արել է Իրանի հարավում գտնվող Բուշեր քաղաքում: Դրանք ընկալվել են որպես «անկարգությունների հրահրում»:
