Կանադայում իրար է բախվել և հրդեհվել 2 օդանավ (տեսանյութ)
Կանադայում Տորոնտոյի Լեսթեր Փիրսոն միջազգային օդանավակայանում երկու օդանավ է բախվել, գրում է lenta.ru-ն: WestJet ավիաընկերության Boeing 737-800-ն օդանավակայան է ժամանել Կանկունից: Օդանավում 168 մարդ է եղել, երբ այն բախվել է Sunwing ավիաընկերության ինքնաթիռին, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Ուղեւորներին և անձնակազմի անդամներին հասցրել են տարհանել:
