«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետական բյուջեից անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգեւավճարները բաժանվել են խիստ անհամաչափ. գերատեսչությունների վերնախավը՝ վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, նրանց տեղակալներն ու վարչության պետերը, ստացել են հատկացվող ֆոնդի 80, իսկ շարքային քաղծառայողները՝ 20 տոկոսը։ Պարգեւավճարներն իբրեւ թե տրամադրվում են կոնկրետ աշխատանքի դիմաց, ուստի այժմ կարեւորվել է, թե որ քաղծառայողին ինչքան գործ է մակագրվում, ինչքան հանձնարարություն է տրվում:
Գերատեսչություններից մեկից մեզ պատմեցին, որ սա փոխել է հիմնարկներում աշխատանքի բնույթը` վերադասը սկսել է գործեր չմակագրել, ոմանք էլեկտրոնային Մալբրի համակարգում օրերով հանձնարարականներ չեն ստանում։ Կամ մակագրում են իրենց սիրելի աշխատակիցներին, որպեսզի պարգեւավճարները բաշխելիս իրենք եւ իրենց յուրայինները փող ստանան: Ամսվա վերջում Մալբրի համակարգում կատարողական է կազմվում, եւ տեսանելի է դառնում, թե ով քանի նամակի է պատասխանել, քանի հանձնարարություն է ավարտին հասցրել, եւ ըստ այդմ էլ բաժանվում է հավելավճարը՝ ինչ-որ գործակիցներից ելնելով։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը