Չինաստանում 2 նավ է բախվել. կան տասնյակ անհետ կորած մարդիկ
Չինաստանի արևելյան ափերի մոտ իրար են բախվել պանամական նավթային լցանավը և հոնկոնգյան բեռնատար նավը, ինչից հետո 32 մարդ անհետ կորել է:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ հունվարի 6-ին, 20:00-ի մոտակայքում: Իրար են բախվել Sanchi լցանավը և CF Crystal բեռնատար նավը:
Նավում եղել է ընդհանուր առմամբ 32 մարդ՝ Իրանի 30 քաղաքացի և Բանգլադեշի 2 քաղաքացի, գրում է ria.ru-ն:
Հոնկոնգյան բեռնատար նավը վնասվել է, բայց դրան ոչինչ չի սպառնում: Նավի անձնակազմի 21 անդամները տարհանվել են:

