Իմացա՝ «նորապսակներ» ունենք…

Արա, «Քաղպայմանագիր», էլ ոչինչ չկա՞ ասելու: Անելիք էլ, կարծես, չունեք: Ինչ ասելու էիք, ասել եք, ինչ անելու՝ արել: Ձեզ մի բան է մնացել անելու, այն էլ ձեր օգտի համար… Գլխիկոր հեռանալ: Դա էլ՝ եթե ժողովուրդը թույլ տա ու չպահանջի ձեզ հետ անել բաներ, որոնք այնքան էլ ստերիլ չեն: Մի խոսքով՝ ՔՊ-ի թեման փակված է:

Իմացա՝ «նորապսակներ» ունենք… Թող բարով վայելեն իրար, մի բարձի ծերանան, չորս երեխա ունեն՝ չորսն էլ թող ունենան: Ես չար մարդ չեմ: Ուղղակի չգիտեմ, թե ով պետք է կատարի նրանց եկեղեցական ամուսնությունը, նրանց հայտարարի մարդ եւ կին: Պարոն Կճոյան, ինչո՞ւ ես թաքնվում նախկին տեր Արամի թիկունքում: Դուրս արի, դուրս, դու նրա վտիտ մարմնի հետեւում էլ ես երեւում: Էս ի՜նչ փառահեղ տեսք ունես, այ մարդ… Մի՞թե չես կարող ՀՀ կառավարությանը կից ձեր հոգեւոր խորհրդով մի ձեւ գտնել՝ այդ զույգին եկեղեցով պսակելու: Առաջարկում եմ արարողությունը հենց կառավարության շենքում կատարել, շենքը շենք չի՞, ի՞նչ տարբերություն՝ գլխին ժամացո՞ւյց կա, թե՞ խաչ: Կարեւորն այն է, պարոն Կճոյան, որ դու դեռ կարգալույծ արված չես: Ուզում եմ ասել՝ շտապիր, քանի որ ՔՊ-ն վերջացել է, ու հնարավոր է՝ այսպիսի առիթ այլեւս չլինի՝ քծնելու ՔՊ առաջնորդին ու նրա տիկնոջը:

Ի դեպ, նվագողների հետեւից էլ պետք է մարդ ուղարկել: Մեկ էլ հանկարծ հարսանյաց հրավերներ կստանանք ու… Այ քեզ բա՜ն, նվագող չկա, բոլորն զբաղված են… Միայն թմբուկով նվագ կլինի՞: Ամբողջ հարսանիքը հարամ կանի գլխներիս, մի բաժակ բան էլ չի թողնի խմենք: Իսկ հարսանիքի օ՞րը: Տեսնես՝ որոշե՞լ են: Մարտին լավ չի, մարտի 1 կա, բան կա… Մայիսին հարսանիք չեն անում, սովորաբար: Մնաց ապրիլը: Ավելի ճիշտ՝ ապրիլի սկզբին, որովհետեւ հետո գալիս է Ապրիլի 24-ը, ապա՝ քաղաքացու օրը… Ի՞նչ իմանաս, թե ինչ կլինի Ապրիլի 24-ին, երբ ժողովուրդը բարձրանա Ծիծեռնակաբերդ ու տեսնի քարուքանդ արված համալիրը: Բա որ իմ խելքին էլ բրթի՝ պահանջել բարձրաստիճան պաշտոնյաների գրառումների գիրքն ու ստուգել Վենսի գրառո՞ւմը: Պատկերացնո՞ւմ եք, որ Վենսն իսկապես օգտագործած լինի «Ցեղասպանություն» եզրույթը, ու ինչ-որ չուզողներ տակով արած լինեն: Կռիվը նաղդ ա… Իմ կարծիքով՝ ապրիլի 7-ն է ամենահարմար օրը: Համ էլ թոշակները ստացած կլինենք, ծաղիկ ա, նվեր ա, բան ա, բոլ-բոլ կառնենք: Այլապես չգիտենք ոնց ծախսել մեր կառավարության շռայլած այդ փողը:

Արա, ՔՊ, զգացի՞ր, որ քեզ խոսք չի հասնում էս գործում: Հա, հարսանիքի օրը հենց ժողովուրդն է որոշելու, ոչ թե դուք: Ձեր էդ «նամյոկները», թե հարսանիքը հունիսի 7-ին անենք, չեն անցնի: Լրիվ քաղաքականացնում եք արդեն: Ուզում եք ժողվարչապետի հաշվին համ քեֆ անեք, համ ընտրվե՞ք:

Մոռացեք այդ մասին: Տեսանք, թե ինչպես էիք ձեր ներքին ընտրություններում քվեարկել նրա օգտին: Հապա մի բացահայտվեք, քանի՞ հոգի էր թռել ու «դեմ» քվեարկել «տիրոջը»: Նա, ինչ է` հողատու էր, դավաճան էր, ստախոս էր, ուրիշի վասա՞լ էր ձեզ համար, որ դեմ քվեարկեցիք: Հիմա էլ թաքնված՝ ուզում եք հունիսի 7-ին ուտել-խմե՞լ: Չի լինելու:

Ժողովուրդ ջան, ինչ էլ անելու լինենք, «նորապսակ» զույգին պետք է փառքով ճանապարհենք: Ի վերջո՝ վարչապետ ու վարչապետակին են, կարեւոր հանգամանք ունեն: Նրանք հո շարքային ՔՊ-շնիկ չեն, որ քրեական հետապնդում հարուցեք, տնային կալանք տաք, «ելքը» փակեք, բանտ նստեցնեք: Այս ամեն ինչը պահեք շարքային ՔՊ-շնիկների համար: Կաթողիկոսի հետ պատահածն էլ աչքս մի մտցրեք: Դա հո վարչապետը չի՞ արել… Իրեն պարտադրել են: Ալիեւն ա պարտադրել, Փաշազադեն ա պարտադրել, Էրդողանն ա պարտադրել… Ինձ թվում է՝ Թրամփի եւ Պուտինի մատն էլ է խառը այդ գործում: Նրա մեղքն այն է միայն, որ չի կարողացել դիմադրել: Այլապես պաշտոնից կզրկվեր, իսկ այդ պաշտոնը նրա համար խիստ թանկ էր, որովհետեւ, ժողովուրդ ջան, դու էիր նրան այդ պաշտոնը տվել:

Ուրեմն, պայմանավորվեցինք՝ հարսանիքի հաջորդ օրը… Տո չէ, այ Շմավոն ջան, ի՞նչ «կարմիր խնձոր», վերջ տուր… Հարսանիքի հաջորդ օրը «նորապսակներին» ուղարկում ենք հարսանեկան ճամփորդության, պայմանական ասած՝ արտասահման, եւ երկար, շատ երկար ժամանակով: Թողեք, թող մի կուշտ վայելեն իրար: Մենք պիտի ձեռնպահ մնանք նախկին ղեկավարին հալածելու նախադեպ ստեղծելուց: Ոչինչ, որ ինքը դա արել է, ձեզ ասում եմ՝ ոչինչ: Դա էլ են իրեն պարտադրել: Ո՞վ… Տո հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի գործերին իր հաջորդներն այդպես էլ քաղաքական գնահատական չտվեցին: Մեծահոգի էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջորդները եւ, պատկերացրեք, ճիշտ վարվեցին: Սրան էլ թողնենք՝ գնա: Մեղքի տակ չընկնենք, միեւնույն է, մի օր եւ մի տեղ ամեն ինչ ավարտվում է բոլորի համար:


Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 994 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am