Մոսկվայի և Բաքվի միջև չերևացող «սառը պատերազմը» շարունակվում է. ի՞նչ սպասել դրա արդյունքում

Արևմտյան փորձագետները նկատում են, որ հատկապես Անդրկովկաս Վենսի այցից հետո Մոսկվայում ավելի ու ավելի են առաջ գալիս մտահոգիչ տրամադրությունները:

Բոլորն էլ հասկանում են, որ Վաշինգտոնի համար այս քայլերը ստուգողական բնույթ ունեն, և կովկասյան քեյսը իրենց համար առավել կարևոր է՝ Մոսկվայի հետ այլ հարցերի շուրջ բանակցություններում օգտագործելու համար:

Ռուսական կողմը հասկանում է ամերիկացիների այս քայլը, սակայն չգիտի, թե ինչպես թուլացնել ամերիկյան «փափուկ ուժի» այս գործնթացը:

Եթե Փաշինյանի հասցեին մեղադրանքները դարձել են պարբերաբար բնույթի և այստեղ Մոսկվան փորձում է երկընտրանքներ առաջադրել, որպեսզի կարողանա ճնշել Փաշինյանի վրա, ապա Բաքվի հանդեպ նման լծակները շատ չեն:

Ադրբեջանը, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ ԵԱՏՄ-ի անդամ է, ում հնարավոր է ինչ-որ հաշիվներ ներկայացնել:

Իսկ ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա այնտեղ Ալիևը որևէ հակասող քայլ չի կատարում, որ առիթ տա Մոսկվային մեղադրելու իրենց:

Հայաստանի մասով դա հեշտ է. Փաշինյանն իր տեղով հակասության ամբողջություն է, որին ցանկացած հարցում կարելի է մեղադրել:

Ալիևն այս տեսանկյունից ավելի լուրջ և խելոք գործիչ է, ով փորձում է մինիմալիզացնել այն լյուֆտը, որտեղ Մոսկվան կարող է իր հարցեին մեղադրանքներով հանդես գալ:

Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին նեղելուց հետո, Մոսկվայում չգիտեն թե ինչ հաջորդ քայլ կատարեն:

Եվ ահա, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, արդեն որերրորդ անգամ է ինչ ռմբակոծվում է Կիևում գործող ադրբեջանական դեսպանությունը:

Մյունխենի անվտանգության համաժողովում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատանը երեք հարված է հասցվել։ «Առաջին հարվածից հետո մենք կարծեցինք, որ դա կարող է դժբախտ պատահար լինել։ Այնուհետև մենք ռուսական կողմին տվեցինք մեր դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների կոորդինատները... Դրան չնայած, հաջորդեց ևս երկու հարված», - ասաց նա։

Որից հետո, Ադրբեջանը բողոքի նոտայով հանդես եկավ, ինչին ռուսական կողմը օրիգինալ պատասխան տվեց, թե իբր Ադրբեջանի դեսպանատունը ոչ թե ռուսական հարձակման, այլ ուկրաինական հակաօդային համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում է վնասվել:

Այսինքն, ուկրաինացիները փորձում են դիմակայել ռուսական հարվածները, և դրա արդյունքում տուժում է Ադրբեջանի դեսպանատունը:

Մեկ այլ հիմնավորմամբ, ռուսական կողմը նշում է, թե ուկրաինական կողմը կանխամտածված է Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղադրում թիրախներ, որպեսզի դրա արդյունքում լինեն այդ պատահարները:

Փորձագետները իհարկե հասկանում են, որ Ադրբեջանի դեսպանատունը խոցվում է ոչ պատահաբար:

Բանն այն է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ փորձում է խորացնել իր հարաբերությունները և նույնիսկ Կասպիան ավազանը դարձնել բախման առարկա:

Մի բան, որ նախկինում Ադրբեջանը ռիսկ չէր անում:

Արցախի հարցի վերացումից հետո, Ադրբեջանի ձեռքերը ազատվել են, և վերջիններս փորձում են վերափոխել նախկին պայմանավորվածությունները, որն էլ, հասկանալի պատճառով, դուր չի գալիս Մոսկվային:

Ռուսները դեռ չգիտեն, թե ինչպես հակազդեն այս ամենին, որի արդյունքում էլ, որպես միջանկյալ տարբերակ, պարբերաբար ռմբակոծվում է ադրբեջանցիների դեսպանատումը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am