Հասարակության ազդանշանը՝  կապի ավարտ Փաշինյանի հետ

Վերջին շրջանում մի հետաքրքիր փոփոխություն է նկատվում։ Մամուլն արդեն քիչ  է անդրադառնում Նիկոլ Փաշինյանին․ նրա նկարով նյութերը հազվադեպ են, նրա շուրջ կառուցվող օրակարգային «շարժումները» այլևս չեն դառնում լայն քննարկման թեմա։ Հիմնականում լինում է փաստացի արձանագրում՝ այսքանը։

Սա կատարվում է ոչ թե միտումնավոր, այլ ինքնաբուխ։ Մարդիկ այլևս չեն մտնում երկար բանավեճերի մեջ։ Դնում են ջղայնիկ սմայլիկ և անցնում առաջ։ Իսկ քանի որ դա  վնասում է էջերին և կայքերին․ ներգրավվածությունը ընկնում է, քննարկումները չեն ծավալվում, ալգորիթմները չեն աշխատում, հրաժարվում են Փաշինյանի նկարով շատ նյութեր տեղադրելուց։  Նույնիսկ նախընտրական շեմին նրանց  ամուսնությունը հանրությանը «չզգոնացրեց»։ Արձագանքը եղավ անտարբեր հայհոյանք՝ առանց իրական ներգրավման։ Այս ամենը քաղաքական գնահատականից դուրս ունի հստակ հոգեբանական բացատրություն։ Դա կոչվում է հագեցում․ երբ ուղեղը դադարում է արձագանքել։ Մարդու նյարդային համակարգը ունի պաշտպանական մեխանիզմ․ այն դադարում է ուժեղ արձագանքել մշտական գրգռիչին։ 2018-ին Փաշինյանի ցանկացած հայտարարություն կամ քայլ սենսացիա էր։ Հետո դարձավ քննարկում, հետո դժգոհություն, հետո հեգնանք, հիասթափութնուն, իսկ այսօր արդեն՝ անտարբերություն, սառը անտարբերություն։ Բոլոր փուլերը հասարակությունն  անցել է։ Ատելությունը դեռ կապ է, իսկ անտարբերությունը՝ կապի ավարտ։

Երբ հասարակությունը երկար ժամանակ ապրում է նույն դեմքի, նույն տոնի, նույն գործողությունների ներքո, հոգեբանական ռեսուրսը սպառվում է։ Արձագանքը դառնում է ավտոմատ՝ կարճ հեգնանք կամ հայհոյանք՝ առանց ներգրավման։
Սա քաղաքական դիրքորոշում չէ։ Սա հոգեբանական անջատում է։ Ուղեղը պարզապես ասում է․ «Ես այլևս չեմ ներդնի էմոցիոնալ ռեսուրս»։ 

Փաշինյանն ասում է՝ եթե դեմ եք, դուրս եկեք հեղափոխության։ Նա չի պատկերացնում, թե ինչ գին ունի մարդկանց լռությունը, անտարբերությունը։ Նրան  թվում է՝ լռությունը համաձայնություն է։ Բայց իրականում լռությունը շատ ավելի թանկ արժե, քան աղմուկը։

Երբ մարդը բարկանում է՝ նա դեռ ներգրավված է։
Երբ վիճում է՝ դեռ սպասում ունի։
Երբ հեգնում է՝ դեռ հույս ունի։
Երբ անտարբեր է՝ արդեն հեռացել է։

Հանրային անտարբերությունը ամենալուռ, բայց ամենախոր փոփոխությունն է քաղաքական հոգեբանության մեջ։ Եվ հենց այդ լռության մեջ է սկսվում հաջորդ փուլը՝վերաիմաստավորում կամ  նոր ցիկլ։ Դա հասարակության ազդանշանն է՝ կապի ավարտ Փաշինյանի հետ։


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 485 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am