Ինչու՞ Բաքուն փոխեց իր պատվիրակներին ԵԽԽՎ-ում

Հունվարի 4-ին ադրբեջանական ԶԼՄ-ները կարճ հաղորդագրություն տարածեցին,ըստ որի` ԵԽԽվ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը փոփոխության էր ենթարկվել.պատվիրակության կազմից հանվել են պատգամավորներ Էլխան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամեդովը և Էլշան Մուսաևը: Նրանց փոխարինել են Ուլվիա Աղաևան,Էլշադ Հասանովը և Ասիմ Մոլլազադեն: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն այդ փոփոխությունը փորձեց ներկայացնել որպես սովորական երևույթ,որին շատ մեծ ուշադրություն դարձնել պետք չէ: Սակայն ամեն ինչ այդքան էլ հասարակ և հստակ չէ նույն Ադրբեջանի համար: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը,Ադրբեջանի պատվիրակությունից հեռացված բոլոր պատգամավորների անունները կապված են ԵԽԽՎ-ում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ,որն ավելի հայտնի է որպես "խավիարային դիվանագիտություն", երբ Ադրբեջանի պատվիրակներն ուղղակի գնում էին ԵԽԽՎ-ում եվրոպական շատ երկրների պատգամավորների ձայները՝ադրբեջանամետ բանաձևերի քվեարկությունների ժամանակ "կողմ",իսկ հակաադրբեջանական բանաձևերի քվեարկության ժամանակ "դեմ" քվեարկելու համար,ինչպես նաև իրենց կողմից գնված պատգամավորներին պատվիրում էին հակահայկական բանաձևեր պատրաստել: Ըստ Ջաֆարովի`եվրոպացի պատգամավորների գնման գործունեությամբ էին կոնկրետ զբաղված Էլխան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամեդովը: Այսինքն`պաշտոնական Բաքուն մինչ ԵԽԽՎ 2017 թ-ի ձմեռային նստաշրջանի սկսվելը,ստիպված է մաքրել իր պատվիրակությունն այն անդամներից,որոնց անունները 2016 թ-ի դեկտեմբերին իտալական իրավապահներին տվել է ադրբեջանական "նավթախավիարային դիվանագիտության" ամենակարկառուն դեմքերից մեկը՝ԵԽԽՎ-ում Իտալիան ներկայացնող պատգամավոր Լուկա Վոլոնտեն,ով համաձայնվել է համագործակցել հայրենի իրավապահների հետ և բավական սկանդալային բացահայտումներ արել իր ցուցմունքներում: Իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Լուկա Վոլոնտեն հայտարարել է,որ կոնկրետ իրեն հասել է 2,39 միլիոն եվրո կաշառք,որը նրան տվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Էլխան Սուլեյմանովը՝ որպես գյուղատնտեսության վերաբերյալ խորհրդատվության հոնորար:Վոլոնտեն բացահայտել է,որ այդ գումարները նա ստացել է բրիտանական 4 բանկերի միջոցով: Բրիտանական "The Guardian"-ը,որը ևս մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթախավիարային դիվանագիտության կոռուպցիոն և հանցագործ սխեմաների բացահայտման գործում, նշում է,որ Սուլեյմանովի կողմից Վոլոնտեին գումարներ փոխանցող կազմակերպությունները Մեծ Բրիտանիայում գործունեություն չեն ծավալել և հավանաբար շինծու են: Վոլոնտեն նշել է,որ հենց Էլխան Սուլեյմանովն է եղել այն մարդը,ում միջոցով կաշառվել են ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորներ և պաշտոնյաներ: Այն ընկերությունը,որի միջոցով Վոլոնտեն ստացել է իրեն հասու 2,39 միլիոն եվրո կաշառքը,այլ պատգամավորների և պաշտոնյաների հաշիվներին փոխանցել է մոտ 1 միլիարդ եվրո գումար: Պաշտոնական Բաքուն,որը հերյուրանքներ էր անվանում եվրոպական և հատկապես բրիտանական և իտալական ԶԼՄ-ներում հրապարակված Բաքվի "խավիարային դիվանագիտության" հանցավոր գործունեության մասին հոդվածները, ստիպված է շատ արագ փոխել ԵԽԽՎ-ում իր պատվիարակության այն անդամներին,որոնց անունները բազմիցս հայտնվել են եվրոպական ԶԼՄ-ների էջերում և չի բացառվում,որ Լուկա Վոլոնտեի ցուցմունքների արդյունքում նրանց դեմ ևս քրեական գործեր հարուցվեն: Ադրբեջանը նաև ստիպված է հեռացնել ԵԽԽՎ-ի իր պատվիրակությունից կոռուպցիոն սխեմաների վարպետներ Էլխան Սուլեյմանովին, Մուսլիմ Մամեդովին և Էլշան Մուսաևին,քանի որ նույն կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու,ինչպես նաև ռուսաստանցի երեսփոխանների հետ Սիրիա այցելելու համար (չեմ զարմանա,եթե պարզվի,որ Մոսկվան գնել էր Ագրամուտնի այցը Դամասկոս) 2017 թ-ի հոկտեմբերի 6-ին իր պաշտոնից հեռացավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը՝Իլհամ Ալիևի և պաշտոնական Բաքվի ամենամոտ ընկերը ԵԽԽՎ-ում: Ագրամուտնտի հեռանալը,ինչպես նաև "նավթախավիարային դիվանագիտութայն" "մութ" կողմերի բացահայտումը շատ մեծ հարված կլինի ԵԽԽՎ-ում Բաքվի դիրքերին: Իլհամ Ալիևին մնում է ԵԽԽՎ-ում հույսը դնել Սամեդ Սեիդովի վայրահաչության և Գանիրա Փաշաևայի լաչառության վրա: Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am