Սանկտ Պետերբուրգում առևանգել և ծեծելով սպանել են Ադրբեջանի քաղաքացու
Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում մահացել է 29-ամյա ադրբեջանցի տղամարդ: Ինչպես հետաքննությամբ պարզվել է՝ անհայտ անձիք առևանգել էին հունվարի 4-ին քաղաքի հյուսիսային «Монпансье» առևտրային և զվարճանքների կենտրոնի մոտակայքից: Ադրբեջանական ԱՊԱ-ն գրում է, որ նրան գտել էին ճանապարհի մայթեզրին ընկած՝ բազմաթիվ վնասվածքներով, որոնք ստացել էր ծեծի հետևանքով: Հայտնի է, որ առևանգողների խումբը 5-6 անձից է կազմված: Նրանք ականատեսների աչքի առաջ ծեծի են ենթարկել ադրբեջանցուն, ինչից հետո խցկել են կանաչ գույնի, Hyundai մակնիշի բեռնախցիկի մեջ:
