«Մեզ Թուրքիայի հետ միավորում է շատ ավելին, քան կարելի է ենթադրել». Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիան և Թուրքիան պատրաստ են ամեն ինչ անել երկկողմ հարաբերություններում բարդությունները հաղթահարելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ գերմանական Գոսլար քաղաքում բանակցություններից առաջ՝ նշելով, որ երկու երկրներին կապում են «հատուկ հարաբերությունները»: «Գերմանիայում բնակվում է թուրքական ծագմամբ մոտ 3 մլն մարդ և անկախ նրանից՝ ունեն նրանք թուրքական անձնագիր, թե ոչ, նրանք մեր երկրի քաղաքացիներն են: Մեզ Թուրքիայի հետ միավորում է շատ ավելին, քան կարելի է ենթադրել»,- հավելել է նա: ԱԳՆ ղեկավարը խոստովանել է, որ վերջին ամիսներին երկու երկրների հարաբերություններում տարաձայնություններ են եղել: Նա նշել է, որ երկու երկրների «ԱԳՆ-ները ակտիվացնում են ռազմավարական երկխոսությունը»:
