Թոշակառուն մահացել է՝ բժշկի կաբինետի մոտ 3 ժամ սպասելուց հետո
Տարեց կինը մահացել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում, երբ 5 ժամ շարունակ սպասել է բժիշկներից օգնությանը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղելով՝ 78.ru-ին: Նրա թոռը թռուցիկ զննությամբ նա հասկացել է, որ տատի մոտ նախաինսուլտային վիճակ է և շտապօգնություն է հրավիրել: «Մոտ երեք ժամ մենք նստել և սպասել են ընդունարանում, որից հետո նրան տեղավորել են նևրոլոգիական և ոչ՝ վերականդանացման բաժանմունքում: Տատիկիս երկու անգամ մոտեցել են բուժքույրերը՝ արյան ճնշումը չափելու համար և տվել վալեդոլ: Իմ հարցին՝ ու՞ր է բժիշկը, պատասխանել են, որ այժմ նա չի կարող մոտենալ»,- պատմել է տղամարդը: Այդ նույն ժամանակահատվածում թոշակառու կինը հիվանդանոցում ցավեր է ունեցել նաև կրծքավանդակի շրջանում: Բուժհաստատությունը և իրավապահները դեռևս չեն մեկնաբանել կատարվածը:
