Մենք ունենք այդ համարձակությունն ու դա անելու ենք․ Լևոն Քոչարյան (video)
Մենք մեզ համարում ենք այն ուժը մեր անցած ճանապարհով, մեր ունեցած հաջողություններով, որը կարող է այսօր մեր երկրի առջև ծառացած այն հիմնական խնդիրները լուծել, որը հիմնականում իհարկե անվտանգությունն ա, պաշտպանված Հայաստան ունենալն է ու խաղաղություն բերելն է: Այս մասին Արմավիրի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մենք ի տարբերություն շատերի այն ինչ խոսում ենք ոչ միայն կարող ենք զուտ խոսք տալ, այլ նաև կարող ենք ցույց տալ մեր արած աշխատանքը: Այստեղ, իսկապես, շատ ասելու բան կա, շատ արած կա: Մենք նաև պետք է ունենանք ու ունենք այդ խիզախությունը ու համարձակությունը նաև ընդունելու նախկին սխալները, թե՛ մեր սեփական, թե՛ ուրիշների գործած սխալների վրա հետևություններ անելու»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
