ՇՏԱՊ․ Ի՞նչ է տեղի ունենում Իզմիրլյան բկ-ի ներսում, ի՞նչ են փնտրում իրավապահները հիվանդանոցում (video)

«Մենք դեռ տեղյակ չենք ինչ են անում, գիտենք, որ խուզարկություններ են անում արդեն մոտ 3 ժամ։ Առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում, որը ընդհատվեց, քանի որ քննչական մարմինները եկան, և այդ պահից սկսած՝ խուզարկությունները շարունակվում են երեք սենյակներում՝ տնօրենի սենյակում, փոխտնօրենի սենյակում բուժական գծով և ֆինանսական գծով փոխտնօրենի սենյակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Հիշեցնենք, որ քննչական մարմինները ներխուժել են «Իզմիրլյան» ԲԿ ժամը 9-ից։

Լրագրողների հարցին,թ ե ինչ են փնտրում, հոգևոր տեսուչը պատասխանեց․ «Իմ կարծիքով, սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում էր։ Մենք սրան սպասում էինք և ասեմ՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք սպասում իրենց այստեղ»։

Հարցին, թե՝ որևէ կապ ունի՞ պարոն Չարչյանի՝ Վեհափառին աջակցող խոսքի հետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը աջակցություն էր հայտնել Վեհափառին, իսկ ժամեր անց, իրավապահները ներխուժեցին ԲԿ։

«Կարող է և կապ ունի, չեմ կարող ասել»,- պատասխանեց տեր Թորգոմը։

Ինչ վերաբերում է հարկեր թաքցնելու մեղադրանքին, պատասխանեց․ «Լկտի սուտ։ Մենք կապ չունենք նման բանի հետ։ Իրենք արդեն ձևակերպումը պատրաստ եկել էին, ուղղակի պետք էր, որ գային գործողությունները, սկսեին՝ նոր հրապարակեին այդ ձևակերպումը։ Իրենք ամեն քայլի ընդունակ են և սրբազանի ասածի համաձայն՝ եթե իրենք ամեն ինչի ընդունակ են, մենք էլ պատրաստ ենք, բացարձակ մտավախություն չունենք, որովհետև մեր գործը արդար է»:

Ինչ վերաբերում է Արմեն Չարչյանին, ով արդեն մի անգամ կալանավորվել է այս իշխանությունների բռնաճնշումների արդյունքում, հոգևոր տեսուչն ասաց․ «Կարծում եմ՝ պարոն Չարչյանը այստեղ ոչ մի կապ չունի, էստեղ կապ ունի հաստատությունը որը, եկեղեցապատկան կառույց է: Պարոն Չարչյանը կլիներ, թե չգիտեմ՝ Պողոսյան կամ Պետրոսյան կլիներ, սա էական չէ: Էականն այն է, որ սա եկեղեցապատկական կառույց է և իրենց հերթական, հակաեկեղեցական արշավներից հերթական դրսևորումներից մեկն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am