Մոսկվայի մետրոյում հարբած տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ. կան տուժածներ
Մոսկվայի մետրոյում 30-ամյա տղամարդը տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ միջադեպի արդյունքում տուժել է մի քանի ոստիկան, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
