Բնական գազը թանկացել է 60 անգամ
ԱՄՆ-ում բնական գազի սփոթային գները միջին ցուցանիշի համեմատ 60 անգամ բարձրացել են երկրի հյուսիս-արևելքում ձնաբքի պատճառով։ Consolidated Edison-ի տվյալներով՝ գինը հասել է ռեկորդային 175 դոլարի՝ 1 մլն բրիտանական ջերմային միավորի դիմաց (BTU)։ Սակայն Մեծ Բրիտանիայում գազի գինը նվազել է՝ հասնելով 2 ամսվա նվազագույն ցուցանիշի՝ մեղմ ձմռան և Բելգիայից ու Նիդերլանդներից մատակարարումների մեծացման ֆոնին։
