ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իրավապահ համակարգի գործողությունները հերթական անգամ հանրային տարակուսանք են առաջացնում․ ՔՊ պատգամավորին հովանավորում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ այլախոհներին՝ պատժում նույնական արարքի համար։

2026 թ. հունվարի 31-ին ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք եպիսկոպոսների՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով՝ կապված Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (աշխարհիկ անունով՝ Արման Սարոյան) գործի հետ, այսինքն՝ դատական ակտը չկատարելու համար։

Խոսքը վերաբերում է դատարանի որոշմանը, որով արգելվել էր խոչընդոտել նրան՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իր լիազորությունները իրականացնելու հարցում։ Մինչդեռ հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Սարոյանին։ Հենց այս համատեքստում էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, և մի շարք հոգևորականների նկատմամբ ընտրվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ մեղադրանքներ են առաջադրվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին և Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Մովսես քահանա Սահակյանին։ Վերջինս հայտարարել է, որ ինքը որոշումներ կայացնող մարմին չէ և միայն արձանագրումներ է կատարել։

Բայց նույն արարքը անտեսվում է, քանի որ ՔՊ քարտուղարն է

Այս ֆոնին ուշագրավ է, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, բայց դատախազությունը ոչինչ չի անում։

Խոսքը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը 2023 թ. ապրիլի 4-ին ԱԺ նիստում սպառնացել էր կտրել Ղազարյանի լեզուն և ականջները։ Դատարանը պարտավորեցրել է նրան վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում և հրապարակային ներողություն խնդրել, սակայն, ըստ Ղազարյանի, Հովհաննիսյանը հրաժարվում է ներողություն խնդրել։

Այսինքն՝ կրկին գործ ունենք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի կատարման հարցի հետ։ Օրենսդրությունը հստակ է՝ դատական ակտը պարտադիր է կատարման համար, իսկ դրա միտումնավոր չկատարումը քրեորեն պատժելի արարք է։

Սակայն այստեղ նկատելի է էական տարբերություն․
Եկեղեցու ներկայացուցիչների դեպքում՝ մի քանի օրում նախաձեռնվում է քրեական վարույթ, ընտրվում է խափանման միջոց։
Իշխանական պատգամավորի դեպքում՝ հաղորդումն ուղարկվում է դատախազություն, բայց հանրությունը դեռևս չի տեսնում նույն արագությամբ և նույն խստությամբ արձագանք։

Հարցը միայն Եկեղեցու և իշխանության հարաբերությունների մասին չէ։ Հարցը իրավական պետության հիմքային սկզբունքի մասին է՝ օրենքի առջև բոլորի հավասարության։

Եթե դատական ակտի չկատարումը հանցագործություն է, ապա այն հանցագործություն է թե՛ Գերագույն հոգևոր խորհրդի անդամի, թե՛ իշխող խմբակցության քարտուղարի պարագայում։

Հակառակ դեպքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ՝ օրենքը խիստ է նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում քաղաքական իշխանությանը, և հանդուրժող՝ նրանց նկատմամբ, ովքեր այդ իշխանության ներսում են։ Իսկ սա արդեն ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության մասին է»։

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am