«Apple»-ը Նոր տարուն ռեկորդ է սահմանել
Դեկտեմբերի 25-ից սկսած՝ «Apple»-ը վաճառել է 890 միլիոն դոլարի հավելված: Սա ռեկորդ է ընկերության համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով 9to50mac-ին: Միայն հունվարի մեկին «iPhone»-ների օգտատերերը դրանց վրա 300 միլիոն դոլար են ծախսել: «Apple»-ի ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլլերը հայտնել է, որ ամբողջ 2017 թվականի ընթացքում ծրագրավորողները «iOS»-ով 26.5 միլիարդ դոլար են վաստակել, ինչը 30 տոկոսով շատ է, քան 2016 թվականին: 2008 թվականից սկսած՝ արտադրողները վաստակել են 86 միլիարդ դոլար:
