Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել Վաղարշապատում․Լիա Սարգսյան

Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել Վաղարշապատում
Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի հենց հաջորդ օրը Վաղարշապատում իրավապահները բերման են ենթարկում ընդդիմադիր ավագանու «Հաղթանակ» դաշինքի անդամներին։«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Փաշինյանն անուղղակի ձեւով հանձնարարել է իրավապահներին՝ չեզոքացնել ընդդիմադիրներին եւ միչեւ ընտրությունները այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ երանի տան 1937թ․-ի Ստալինյան բռնաճնշումներին։ Գործընթացը սկսվել է Վաղարշապատից՝ Մայր Աթոռի դեմ իրականացվող արշավով պայմանավորված:
Առաջիկայում Փաշինյանը նոր թափով է արշավելու Կաթողիկոսի դեմ, եւ այդ ճանապարհին պետք չեն խոչընդոտներ՝ ի դեմս ընդդիմադիրների։ Մեզ հայտնի են դարձել այսօր բերման ենթարկվածների անուններ․ ձերբակալվածների թվում են՝ Արմեն Աֆրիկյանը, Նորայ Օհանյանը, Գեղամը, Գևորգը, Սարգիսը, Սամվել Դավթյանը, Ծաղկալանջի նախկին գյուղապետ Մանվել Մկրտչյանը, Էդգար Վասակյանը, այլք։ Ընդհանուր առմամբ շուրջ 10 ընդդիմադիր է ձերբակալվել։ Հատկանշական է, որ հիշյալ անձանց թվում են նաեւ Կաթողիկոսի համագյուղացիներ։
Այս անձնինք մեղադրվում են իբրեւ ընտրություններին ուղղորդելու մեջ։ «Իշխանություն» լրատվականը Վաղարշապատի ընտրությունների ընթացքում արձանագրել էր մի շարք դեպքեր, երբ իշխանական թեկնածուի օգտին իրականացվել է ակտիվ և համակարգված քարոզչություն։ ՔՊ-ականները այցելել են տնետուն՝ կոչ անելով ընտրել իշխանական թեկնածուին, քարոզարշավում գործի է դրվել վարչական ռեսուրս, համայնքապետերը աշխատանքային ժամերին մասնակցել են ՔՊ-ի քարոզարշավին, նախընտրական շրջանում ընտրողներին նյութապես շահագրգռել են, վերանորոգվել են տանիքներ և ասֆալտապատվել փողոցներ հենց ընտրական փուլում։
Նշված դեպքերը արձանագրվել են մեր կողմից, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեում, ըստ պաշտոնական տեղեկությունների, վարույթ նախաձեռնվել է, սակայն մինչ օրս որևէ ենթադրյալ հանցագործ պատասխանատվության չի ենթարկվել, բերման չի ենթարկվել և չի պատժվել։ Սա ոչ այլ ինչ է, քան ընտրովի արդարադատության դրսևորում։ Օրենքը նման դեպքերում կիրառվում է ընդդիմախոսների նկատմամբ որպես ճնշման միջոց, մինչդեռ իշխանության ներկայացուցիչների առնչությամբ արձանագրված խախտումները մնում են առանց իրավական հետևանքի։

Լրագրող Լիա Սարգսյանի գրառումը։

դիտվել է 1884 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am