ԱՄՆ-ն պետք է ների մեզ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի իրավաբանական երկկողմանի համաձայնությունը «կորցնում է ուժը»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters»-ին: «ԱՄՆ-ն պետք է ների մեզ, սակայն մեր երկկողմանի հարաբերությունների և մեր միջև երկկողմանի համաձայնության օրենքները կորցնում են իրենց ուժը: Ինձ համար տխուր է ասելը, սակայն այդպես էլ կլինի: Եթե դա ԱՄՆ-ի արդարության ըմբռնում է, ապա աշխարհը դատապարտված է»,- նշել է Էրդողանը:
