Հավաքարարը վերադարձրել է ադամանդով պայուսակը
Հավաքարար Վինակատար Ամանա Մոտաբատո Լալը, որը ազգությամբ հնդիկ է, Դուբայում իր գտած ոսկով ու ադամանդներով պայուսակը տարել է ոստիկանական բաժանմունք։
Տղամարդը հայտնաբերել է 55 հազար դոլար ընդհանուր արժողությամբ զարդերով պայուսակը Ալ Կուզեյս շրջանի շենքերից մեկում մաքրության ժամանակ։ Շրջանային ոստիկանական բաժանմունքի տնօրենը պարգևատրել է հավաքարարին շնորհակալագրով: