Նախ ապաշխարիր, հետո Վենսին նամակ գրիր

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին։ Այս նամակի հիմնական շարժառիթը հոգեբանական է։ Այն կառուցված է մեկ առանցքային ինքնապատկերի շուրջ՝ «ես հոգատար հովիվ եմ»։ Սա պաշտպանական ինքնաներկայացման դասական օրինակ է, երբ սուբյեկտը կանգնած է վստահության կորստի, կարգավիճակի սպառնալիքի և համայնքային լուրջ դժգոհության առաջ։

Թե ով ինչպես կմեկնաբանի այս նամակը, անձամբ ես այն դիտարկում եմ որպես ինքնապաշտպանական–հոգեբանական քայլ։ Ի՞նչ է անում հեղինակը։ Նա փորձում է բոլորին ցույց տալ․ «Ես հոգատար հովիվ եմ, ցավ ապրող մարդ եմ, ոչ թե խնդիր»։ Ես մտահոգված եմ Արցախի վանքերով, եկեղեցիներով, սրբավայրերով։ Բայց հենց այստեղ է առաջանում հիմնական հարցը․ ինչպե՞ս կարող ես ներկայանալ որպես հովիվ, երբ խախտել ես քո իսկ ուխտը, դրա մասին ոչ մի բառ չես ասում և քո քայլերով առաջացրել ես հայրենակիցներիդ, համայն հայության զայրույթը։

Նամակում չկա «սխալ եմ արել», չկա «պատասխանատվություն եմ կրում», չկա բաց խոսք իր ուխտադրժության  մասին։ Փոխարենը կա խնամքով ընտրված լեզու՝ գերիներ, սրբավայրեր, աղոթք, հույս, մարդասիրություն։ Սա արվում է մեկ պարզ նպատակով՝ մարդկանց ուշադրությունը տեղափոխել իր արարքից դեպի հուզական դաշտ։

Պարզ ասած՝ ոչ թե «ինչ եմ արել», այլ «տեսեք՝ ինչքան եմ ցավում»։ Սա շատ հստակ հոգեբանական հնարք է, որը սովորաբար օգտագործվում է այն դեպքում, երբ մարդը չի ուզում ընդունել իր սխալը, բայց ուզում է պահպանել իր կերպարը։ Մինչ իր թեմը ստորագրահավաք է կազմակերպում նրան կարգալույծ անելու համար, ինքը, պատկերավոր ասած, սերենադ է երգում։

Երկրորդ կարևոր շերտը՝ քողարկվելը Փաշինյանից։ Նամակը այնպես է գրված, որ չի հակադրվում գործող քաղաքական գծին, չի մտնում բաց բախման իշխանության հետ, այն իշխանության, որի գործողությունները այսօր էլ հենց Եկեղեցու դեմ են ուղղված։

Այսինքն՝ նա փորձում է դուրս գալ իրավիճակից առանց որևէ մեկի հետ բաց հակամարտության։ Չվիրավորել իշխանությանը, բայց նաև չասել ճշմարտությունը մինչև վերջ։ Ժողովրդական լեզվով ասած՝ այնպես է գրել, որ «ո՛չ խորովածը էրվի, ո՛չ շամփուրը»։

Մի կողմից՝ ասում է այն, ինչ հաճելի է լսել համայն հայությանը, մյուս կողմից՝ լռում է այն մասին, թե ինչ է այսօր իր նմանների ձեռքով արվում Հայոց Եկեղեցու դեմ։ Արդյունքում ստացվում է նամակ, որը չի վերականգնում վստահությունը։ Որովհետև թե՛ իր թեմը, թե՛ Հայաստանը խորքում մի շատ պարզ հարց են տալիս․ եթե դու իսկապես հովիվ ես, ապա ինչո՞ւ չես խոսում քո ուխտի խախտման, Հայոց Եկեղեցին պառակտելու պատասխանատվության մասին։

Եվ հենց այդ լռությունն է, որ շատերի համար այս նամակը դարձնում է ոչ թե խիղճ մաքրող խոսք, այլ քողարկված արդարացում։

Նախ ապաշխարիր, ներողություն խնդրիր հայ ժողովրդից, հետո Վենսին նամակ գրիր։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 612 անգամ
Լրահոս
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am