Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը»

«Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից գրողի ծոցն էր ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտները «էստի համեցեք» են ասում»,- գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը.

«Թուրքիայի գերիշխանության տակ ապրել ցանկացող կապիտուլյանտների ռեժիմին հիշեցնեմ դեռևս 1993-ի ամռանը թուրքերի նախկին վարչապետ Էջևիթի խոսքերը.

«Թուրքիան ի վիճակի է Նախիջևանն ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել ` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։

Իսկ այժմ Թուրքիան և Ադրբեջանը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը, իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարոպթյանը ապօրինի դատավճիռ են կարդում, իսկ սրանք կամ «բառաբան» են խփում, կամ՝ Ալիևին շնորհակալություն հայտնում։

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Ալիևն էր բողոքում միջազգային հանրության դիրքորոշումից։

Նույն Ալիևն է ասել, որ «Ադրբեջանը 30 տարի պարտված է եղել բոլոր հարթակներում»։

Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ հայ ժողովուրդը հաղթեց Ապրիլյան պատերազմում, իսկ Նիկոլի գլխավորությամբ ոչ միայն պարտվեցինք, այլ նաև դառնում ենք «թուրքական աշխարհի» մաս։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից գրողի ծոցն էր ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում՝ Հայաստանը դարձնելով թուրք-ադրբեջանական վիլայեթ»,- նշել է նա։

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am