Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին

«Ինֆոքոմ»-ը գրում է․ «Նախորդ երեք տարիների ընթացքում կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 մլն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ), այնպես էլ ՔՊ նախկին պատգամավոր Լենա Նազարյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամին։ Ովքե՞ր են այս գործարարները, մաքսատուրքի որքա՞ն արտոնություններ են ստացել և ինչքա՞ն գումար են նվիրաբերել։

Երկու խոշոր գործարար շրջանակների տրվել է ընդհանուր արտոնությունների 35.4%-ը

2015 թվականից սկսած՝ Կառավարությունը պարբերաբար խրախուսում է որոշակի ոլորտներում ներդրումներ կատարող ընկերություններին՝ նրանց ազատելով մաքսատուրքի վճարներից։ Այդ արտոնությունից օգտվելու համար գերակա ոլորտներ են սահմանվել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տրանսպորտը, տեխնոլոգիաները և կապը, զբոսաշրջությունը, էներգետիկան, առողջապահությունը և 2024-ից նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը։ Ընկերությունները կարող են դիմել արտոնություն ստանալու համար, եթե ներկրվող հումքը կամ այլ պարագաները նախատեսում են օգտագործել միայն Հայաստանում։


Կառավարությունը 2023-2025 թվականների ընթացքում 214 անգամ մաքսատուրքերից ազատման արտոնություն է տրամադրել 202 ընկերությունների։ Դիտարկված ժամանակահատվածում ընկերությունները կառավարությունից ստացել են ավելի քան 149 մլրդ դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություններ՝ 1 տրիլիոն 645 միլիարդ դրամի ներմուծված հումքի և սարքավորումների համար։

Արտոնություն ստացած մեծ թվով ընկերությունների սեփականատերերն են Հայաստանում հայտնի բիզնեսմեններ, նախկին պաշտոնյաներ, քաղաքական պաշտոն զբաղեցնող և վերջիններիս փոխկապակցված անձինք։

2023-2025 թվականներին ստացած արտոնությունների քանակով և գումարային չափով առաջատարներն են Սամվել Ալեքսանյանին և Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող բիզնեսները՝ համապատասխանաբար 25.5 մլրդ դրամ և 27.2 մլրդ դրամի մաքսային արտոնություններով, ինչը 3 տարում տրամադրված բոլոր արտոնությունների 35.4%-ն է»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 686 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am