Մրցանակդ բարով վայելես

Այս ապիկար եւ ողորմելի իշխանությունը պետք է հեռանա: Հեռանա՝ դեռ մեղմ է ասված, սրանք պետք է ռադ լինեն: Սրանք, որ այդպես էլ մատը մատին չտվեցին Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ նախկին նախագահների՝ հայրենիք վերադարձի համար, ՀՀ դատարանի կողմից պետք է արժանանան այն նույն դատավճիռներին, որ Ադրբեջանի դատարանն է սահմանել Արցախի նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի եւ ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի նկատմամբ: Այո, ՀՀ ողորմելի իշխանությունները Հայաստանի ու Արցախի դեմ կատարել են այն նույն հանցագործությունները (գուցե՝ ավելի դաժան), ինչ Ադրբեջանի իշխանությունները: Ինձ համար որեւէ տարբերություն չկա՝ Ալիե՞ւն է իր «դատարանով» վրեժխնդիր լինում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, թե՞ սրանք, որ 44-օրյա պատերազմից հետո այդպես էլ ոչինչ չարեցին իմ ազգի զավակներին տուն դարձնելու համար: Սրանք պետք է փտեն Երեւանի բանտերում, որը՝ 20 տարի, որը՝ ցմահ, որն էլ՝ ուղղակի պետք է գնդակահարվի պատի տակ:

Երեկ հրապարակվում էին Բաքվի դատարանի, այսպես կոչված, դատավճիռները՝ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, իսկ ՀՀ իշխանությունները, ցավից ոռնալու փոխարեն, մայրաքաղաքը լցրել էին ոստիկաններով, որ ընդվզումի օջախներ առաջանալուն պես ճնշեն, ջարդեն ժողովրդին, բանտերը լցնեն նոր կալանավորներով, ավելի թանձրացնեն վախի ու սարսափի մթնոլորտը: Ընդվզում չեղավ, իհարկե, իրենք էլ էին մնացել զարմացած:

Ոստիկաններն անգործությունից այս ու այն կրպակի մոտ սուրճ էին խմում ու բրդուճ ոչնչացնում: Վաստակել էին, երեւի… Եվ ոնց եմ ատում ես դրանց դատարկ հայացքները, որ ցավի անգամ մի փոքրիկ նշույլ էլ չեն արտահայտում՝ իմանալով հանդերձ, որ Բաքվում դատվում են մարդիկ, որոնց շնորհիվ է, որ իրենք այսօր դեռ բրդուճ են ուտում: Ժողովրդին կոտրել են, հավատից գցել, դարձրել ամորֆ խալխ… Ի՞նչ ընդվզման մասին է խոսքը: Վաղն ամբողջ Տավուշն էլ հանձնեն, Սյունիքն էլ, Սեւանն էլ՝ ձայն հանող չի լինելու: Ով պիտի ոտքի հաներ ժողովրդին՝ կա՛մ բանտում է, կա՛մ հազար տեսակ քրեական հոդվածներով հետապնդվում է: Բաքվի մահացու ձեռքն այս ապիկարների շնորհիվ ժողովրդին էլ է հասել:

Ալիեւից ինչո՞վ է պակաս ՀՀ նախագահ հորջորջվող Վահագն Խաչատուրյանը, որ, մարդկային խիղճն ու ազգային արժանապատվությունը գրպանը դրած, շնորհակալություն է հայտնում արյունարբու գազանին՝ իբր խաղաղություն հաստատելու համար: Ու ո՞նց չմեռար դու դրանից հետո, ո՞նց վերադարձար Հայաստան: Երանի Հայաստանը վարչապետ ունենար… գլուխդ պոկեր դրա համար, բայց վարչապետ էլ չունենք, չկա, չենք ստացել, վերջացել է: Վերջացել է 44-օրյա պատերազմից հետո… Նոյեմբերի 10-ին ռադ լիներ, վեց տարում երկիրը ոտքի կկանգներ, նոր բանակցողներ կգային, եւ Ալիեւը ստիպված կլիներ մի քանի անգամ մտածել Արցախը հայաթափելու իր հրեշավոր ծրագիրն իրականացնելուց առաջ: Կհամարձակվե՞ր նա գնալ այդ քայլին, եթե նրա դեմ կանգնած լիներ այլ բանակցող եւ ոչ այս պարտված, իր մաշկի ու աթոռի համար դողացող երեւույթը:

Մե՞ծ է, արդյոք, տարբերությունը՝ Ալիեւին խաղաղության համար շնորհակալություն հայտնելու եւ նույն Ալիեւի հետ խաղաղության ու «մարդկային եղբայրության» մրցանակ կիսելու միջեւ: Իմ կարծիքով՝ դա նույն բանն է, ՀՀ նախագահն ու վարչապետն իրար արժեն: Թող փորձեր դիմադրել, թող պահանջեր, ասեր, որ այդ մրցանակը կընդունի գերիներին Բաքվի բանտերից ազատ արձակելուց հետո միայն: Չէ, պիտի վազ տար մրցանակն ստանալու, որ հանկարծ մեկնումեկն իր մեծ եղբորը չկշտամբեր Արցախի հայության հետ ոչ եղբայրաբար վարվելու համար: Ի՞նչ ասեմ, մրցանակդ բարով վայելես…

Երկու օր առաջ ՀՀ ՄԻՊ կոչվածը հայերիս հորդորում էր, որ «թուրք» բառը որպես վիրավորանք չօգտագործենք: Մեկդ սրան ասեք՝ աղջիկ ջան, ժամացույցդ հետ է ընկել, առաջ տուր… Քեզ այդ գործին նշանակողը վաղուց է հոգացել, որ «թուրք» բառը դառնա հարգանքի, խոնարհումի ու մեծարանքի խորհրդանիշ: Այսօր «հայ» բառն է վիրավորանքի, ստորաքարշության, դավաճանության, վախկոտության, անմռունչ բռնաբարվողի հոմանիշը, եւ դա՝ հենց այն մարդու շնորհիվ, որը քեզ այդ գործին է նշանակել:


Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 648 անգամ
Լրահոս
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am