Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-ի առաջին կին նախագա՞հ
Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գրքում, որը հատվածաբար սկսել է հրապարակվել ամերիկյան New York Magazine պարբերականի էջերում, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հավակնում է դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը: Այս մասին գրում է НТВ-ն: Վուլֆը նշել է, որ այդ հավակնության պատճառով են Իվանկան ու իր ամուսինը՝ Թրամփի խորհրդական դարձած Ջարեդ Քուշները, համաձայնել տեղ գտնել նախագահի վարչակազմում: Գրքում նշվում է, որ Թրամփն ամենևին չի հավակնել դառնալ ԱՄՆ նախագահ, իսկ նրա կինը՝ Մելանյա Թրամփը, շոկի է մատնվել, երբ իմացել է առաջին տիկին դառնալու մասին:
