Ի՞նչ «թազա Հայրենիք» են իրենց համար «գտել» Հայաստանի իշխանությունները

Ներկայիս հայկական իշխանությունների ամենաիմաստազուրկ և բովանդակությամբ ամենավտանգավոր քարոզչական գաղափարներից մեկն այն պնդումն է, թե իբր հայ ժողովուրդը իր ամբողջ պատմության ընթացքում «փնտրել» է Հայրենիքը, և ահա 2018 թվականին նրանք, ինչպես ասում են՝ «բոլորը սպիտակ հագած և վառվող աչքերով», եկել ու պարզել են, որ Հայրենիքը վերջապես գտնված է։
Իսկ մնացած ամեն ինչը, իբր, Հայրենիք չէր, այլ ընդամենը Հայրենիքի որոնումներ։
Ընդհանրապես սա փիլիսոփա-մատերիալիստների տարաբնույթ, իրարից կտրված մտքերի, հաթհա-յոգայի սիրահարների, «կարմիր կխմերների» երկրպագուների մի տարօրինակ վինեգրետ է, և ամբողջ այս զառանցանքը խիտ խառնված է հակահայկական, ավելի ճիշտ՝ ադրբեջանական քարոզչությամբ։
Այն ուրախությունը, որ նրանք իբր «գտել» են իրենց Հայրենիքը, այնքան մեծ էր, որ այս նարատիվը անմիջապես նետվեց թավշյա քարոզչական դաշտ․ նույնիսկ «Հայրենիքի հայտնաբերման» առիթով երգեր ու պարեր գրվեցին և կատարվեցին։
Ես հիմա չեմ պատրաստվում խոսել Հայաստանի իշխանությունների կողմից հանկարծակի «հայտնաբերված հայրենիքի» մասին գրված երգերի, բանաստեղծությունների, էսսեների, վեպերի, օպուսների և պատմվածքների գեղագիտական արժեքի մասին։
Այստեղ հարցը բոլորովին այլ է։
Անկասկած, սա նման է խելագարի անկապ զառանցանքի։ Սակայն Հայաստանի իշխանությունները հիանալի հասկանում են, թե ինչ են անում։ Եվ եթե մի փոքր խորանանք, կտեսնենք, որ այս նարատիվի հետևում թաքնված է միանգամայն պարզ, նույնիսկ՝ ծայրահեղ պրիմիտիվ փորձ՝ արդարացնելու Արցախը հանձնելը, հայկական ինքնությունից ու ազգային խորհրդանիշներից հրաժարվելը, ինչպես նաև ընդհանրապես այն, ինչ նրանք արեցին երկրի հետ։
Մեզ, ասես, ասում են․ այն բոլոր դժբախտությունները, որոնք իշխանությունները բերել են ձեզ վրա, հայ քաղաքացիներ, արվել են մեկ նպատակով՝ որպեսզի դուք վերջապես գիտակցեք, որ մենք արդեն «գտել ենք մեր Հայրենիքը»։
Թեև «վերջապես ձեռք բերված Հայրենիքի» մասին այս նարատիվը գռեհիկ և անփույթ ձևով է ձևակերպված, այն դարձել է որոշակի թավշյա «մեյնսթրիմ»։
Եվ այսպես, պարզապես հիշեցնենք․ հայերի Հայրենիքն է Հայկական լեռնաշխարհը, Միջագետքը և Հարավային Կովկասը, իսկ հայերի ձևավորումը որպես էթնոքաղաքական միավոր իրենց Հայրենիքում տեղի է ունեցել մ.թ.ա. VIII դարից մինչև մ.թ.ա. VI դարը։
Հավանաբար, Հայաստանի թավշյա իշխանությունները տեղյակ չեն, որ մինչև 2018 թվականն արդեն գոյություն ուներ Հայաստանի Հանրապետություն՝ անկախ և ինքնիշխան պետություն։ Հնարավոր է, նրանք նաև մոռացել են, որ մինչև 2023 թվականը գոյություն ուներ երկրորդ հայկական պետությունը՝ որպես Հայրենիքի մաս Արցախի Հանրապետությունը, որն այսօր ժամանակավորապես օկուպացված է այն երկրի զինված կազմավորումների կողմից, որի ղեկավարին Հայաստանի նախագահը մեկ ամիս առաջ շռայլում էր գովեստներ և շնորհակալություններ։
Թե կոնկրետ ինչի համար են Հայաստանի իշխանությունները շնորհակալություն հայտնում Իլհամ Ալիևին, որի հրամանով հայերի Հայրենիքի մի մասը հայտնվեց օկուպացիայի տակ, դեռ պետք է պարզել։
Ավելին ասեմ․ Սփյուռքի հայերը, որոնց թիվը երեք անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը, իրենց Հայրենիք են համարում Հայաստանի Հանրապետությունը, Արևմտյան Հայաստանը և Արցախի Հանրապետությունը։
Այսինքն՝ հայերը երբեք, կրկնում եմ՝ ԵՐԲԵՔ, վերջին մի քանի հազար տարիների ընթացքում, չեն փնտրել Հայրենիք և չեն խարխափել իրենց ինքնության որոնումների մեջ։
Եվ այստեղ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում Հայաստանի ներկայիս իշխանություններին․ եթե բոլոր հայերի համար Հայրենիքի որոնման հարցը չի եղել և չկա, քանի որ հայերը համարել, համարում են և շարունակելու են համարել իրենց Հայրենիքը Հայաստանը՝ ամենալայն իմաստով, ապա ո՞ր «նոր հայրենիքն» են հանկարծ իրենց համար գտել Հայաստանի իշխանությունները։
Ես, անկեղծ ասած, չգիտեմ։ Բայց փաստերի և տրամաբանության վրա հիմնվելով կարելի է վստահորեն ասել, որ իրենց «գտնված Հայրենիքը» հաստատ Հայաստանը չէ։

Գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը

դիտվել է 979 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am