Քյոլնում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին
Ոստիկանությունը պաշտոնապես Քյոլնում դադարեցրել է հակաիսլամիստական «Pegida» շարժման հանրահավաքը եւ այդ շարժման արմատական հակառակորդների ակցիան: Քանի որ «Pegida»-ի ընդդիմադիր երթի մասնակիցները ոստիկանների եւ լրագրողների վրա պայթուցիկներ եւ շշեր են նետել, իրավապահները ստիպված են եղել ջրցաններ գործի դնել: Երկու միջոցառումն էլ զուգահեռ էին տեղի ունենում: Ոստիկանությունը ստեղծված իրավիճակը գնահատել է որպես վտանգավոր եւ որոշում է կայացրել դադարեցնել ցույցը: «Pegida» անունը վերծանվում է որպես «Եվրոպացի հայրենասերնեը Հին աշխարհի իսլամիզացիայի դեմ»: Ակցիան տեղի է ունենում որպես հակազդեցություն ամանորի գիշերվա դեպքերի, երբ կանանց վրա ավելի քան հարյուր հարձակում էր կատարվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
