Որն է զենք գնելու իմաստը, եթե հերթական անգամ նահանջի հրաման է տալու. «Հրապարակ»

«Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետեւ ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է եւ քանակական։ Բայց նաեւ պետք է պատասխան հնչի մի շատ կարեւոր հարցի․ իսկ ինչո՞ւ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձում եւ ինքն էլ պատասխանել իր հարցին. «Սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․
1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։
2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։


Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։ Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար, եւ ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված։

Այս օրհասական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու»։ 

 «Հրապարակ օրաթերթը» զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

- Փաշինյանը փաստացի հերթական անգամ մեղադրում է Արցախին եւ ՀԱՊԿ-ին, որ Արցախի գոյությունն ու ՀԱՊԿ անդամ լինելը մեզ խանգարել են, որ ժամանակակից զենք, զինտեխնիկա ձեռք բերենք, եւ քանի որ այժմ չկա Արցախը, եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, ինքը գերժամանակակից զենք է գնել: Նրա խոսքերում կա՞ ճշմարտության հատիկ, ի վերջո` ինչո՞ւ է այժմ զենք գնում, եթե Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններ է հաստատել, խաղաղություն, ամեն օր շնորհակալություն են հայտնում Իլհամին եւ ոչինչ չեն անում, որ զինված ազերիները դուրս գան մեր սուվերեն տարածքից:

- Ես անիմաստ եմ համարում այդ մարդու տարօրինակ, երբեմն անհեթեթության հասնող հայտարարությունները: Նա քանի դեռ իշխանության է, այնքան անելու է նման հայտարարություններ, որոնց մի մասը գուցե կիսաճշմարտություն է, մի մասը կոնտեքստից կտրված է, մի մասը` ուղղակի հորինված: Օրինակ` 11 հազար դասալիքի մասին էին խոսում, կամ` Իսկանդերը պայթել է տասը տոկոսով, կամ` մենք փակել ենք 80-ականների զենքի ամոթալի էջը, այն դեպքում, երբ 80-ականների զենք ունենալն ամոթալի բան չէ բնավ, ողջ աշխարհի զգալի մասում կիրառվում են 80-ականների, ավելին` 70-ականների, իսկ Ուկրաինայում` մինչեւ անգամ 1930-ականների թնդանոթներ եւ գնդացիրներ: Այս մարդու հայտարարությունները հիմնականում էպոտաժ են, իրականությանը մոտ չեն եւ աղավաղված են:

- Բայց հիմա ասում է` ես որակյալ զենք եմ գնել, իսկ Արցախը եւ ՀԱՊԿ-ը մեզ խանգարում էին այդ գործում:

- Նախեւառաջ, զենք գնելն ինքնանպատակ չէ: Զենքը պետք է գնել կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Օրինակ, Փաշինյանը մեծ աղմուկ բարձրացնելով՝ գնեց «Սու 30» կործանիչներ, որոնք այդպես էլ չաշխատեցին պատերազմի ժամանակ, ինչպես տեսնում ենք` հիմա էլ չեն օգտագործվում: Հարց է առաջանում․ մենք ինչո՞ւ ենք մտնում նման ծախսերի տակ, եթե Հայաստանի օդային պաշտպանիչը չեն պատրաստվում զարգացնել: Ակնհայտ է դառնում, որ այս ամենն արվում է գովազդի համար կամ գուցե ինչ-որ ռուսաստանյան գործընկերների (ՍՈՒ-երի դեպքում` Հ. Գ.) լավություն անելու համար, սակայն ոչ Հայաստանի անվտանգության: Դրանք ոչ մի կերպ Հայաստանի պաշտպանության համար չօգտագործվեցին: Կասկածելի հայտարարություններ են անում, խոսում են այս կամ այն գերժամանակակից զենքը գնելու մասին, լավ, ո՞րն է այդ զենքերի իմաստը, եթե հերթական անգամ նահանջի հրաման է տրվելու, եթե թույլ չեն տալու այդ զենքերը գործնականում կիրառել: Կան բազմաթիվ նրբություններ, օրինակ, սպառազինությունների համար անձնակազմի պատրաստում, զինամթերքի մատակարարում եւ այլն: Պատերազմական իրավիճակներում այդ հրթիռները գեղեցիկ ձեւով վերջանում են, ո՞նց են հասցնելու մատակարարել` էն սարի համար, որի վրա ողջ տարին ձյուն է…. էդ սարը կարող է Ադրբեջանը գրավել, հրետանին դնել սարի վրա ու հանգիստ կտրել Սյունիքի ճանապարհը: Հարց է առաջանում․ հնդկական հրետանու արկերն ինչպե՞ս են հասցնելու Հայաստան, եթե միակ կապող ճանապարհն Իրանն է․ այստեղ էլ, բացի այն, որ ճանապարհը կարող է խնդիր լինել, մեկ այլ հարց եւս կա` Իրանի ներքին իրավիճակը: Թե չէ, կարող են բոլորն էլ գալ ու գլուխ գովել, բայց ո՞րն է վստահությունը: 2020 թվականից այս կողմ լայնածավալ գեթ մեկ զորավարժություն չի արվել: Եթե դու գիտես, որ պատերազմի վտանգ կա, ինչո՞ւ չես անում նորմալ զորավարժություն: Եթե ոչինչ չի արվում, իմաստ չկա զենք գնելու մասին խոսել: Ի դեպ, ասեմ մի բան եւս․ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ աշխարհում զենքի մեծ դեֆիցիտ կա, թե՛ ԽՍՀՄ-ից մնացած պաշարներն են սպառվում, թե՛ նոր սպառազինությունը: Աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է ու անկայուն, մի շարք երկրներ փորձում են զինվել, այն ժամանակ, երբ Հայաստանն ուներ հնարավորություն՝ իր կորուստները վերականգնելու, խոսքը հենց 20-21 թվականների մասին է, ոչինչ չի արվել, հիմա ի՞նչ են ուզում ասել, ինչի՞ համար են այդ թանգարանային նմուշները, որոնք հայտնի չէ, թե ինչ համակարգերի հետ կարող են աշխատել, ո՞ւմ է պետք:

- Մինչեւ 2018 թվականը ինչպե՞ս էր զենք ձեռք բերվում:

- Զենքի գնումը շատ բարդ, երկար տարիներ տեւող պրոցես է: Զենքն այֆոն չէ, որ երբ ուզես, գնես, անգամ այֆոնը նոր դուրս եկած ժամանակ չես կարողանում հեշտությամբ գնել: Սպառազինություն ձեռք բերելու համար պայմանագրեր են կնքվում կամ չեն կնքվում, եւ այսպես շարունակ: ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը գուցե արեւմտյան զենք գնելու համար է խանգարում, սակայն նույն Արեւմուտքը հիմա զենքի դեֆիցիտ ունի, նույն ԱՄՆ-ն չի հասցնում պահանջարկի հետեւից գնալ: Այնպես որ, եկեք Նիկոլ Փաշինյանի դեմագոգիկ զառանցանքներին լուրջ չվերաբերվենք:

 

դիտվել է 183 անգամ
Լրահոս
11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am